Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Ադրբեջանում մեկնարկել «Power of Unity–2026» («Միասնության ուժ–2026») անունը կրող մասշտաբային զորավարժություններ։ Մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի զինված ուժերը։
Զորավարժությունները տեղի են ունենում Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ Այսինքն Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, թե արևմուտքից, թե արևելքից։ Զորավարժությունները պարզապես մեկ զորավարժարանում անցկացվող ցամաքային վարժանք չէ․ այն ներառում է ցամաքային, օդային, ծովային և անօդաչու միջոցներ։
Իսկ այդ ընթացքում Հայաստանում «գեներալիսիմուս» Պապիկյան Սուրենին զորամասում դիմավորում է սպորտային համազգեստով մարդը»։

