Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ
Սերգեյ Սարգսյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանի հովանավորները ոչնչով չեն տարբերվում իրենից։ Նրանց միավորում է ոչ միայն Ն.Փ.-ի նկատմամբ քաղաքական աջակցությունը, այլև այն նույն քաղաքական տրամաբանությունը, երբ ակնհայտ կորուստների և ձախողումների պայմաններում իշխանությունից հեռանալու փոխարեն շարունակվում է իշխանության պահպանումը։
1. Էմմանուել Մակրոն
Վերջինիս օրոք տեղի են ունեցել մի քանի տասնյակ խոշոր բողոքի ագործողություններ` «դեղին ժիլետների» շարժումն` ընդդեմ վառելիքի թանկացումների, գյուղատնտեսությամբ զբաղվողների բողոքի մասշտաբային ակցիաներն` ըննդեմ ընդհանուր թանկացումների, կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիաները և այլն։ 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում կրած պարտությունից հետո Մակրոնը արձակում է Ֆրանսիայի խորհրդարանը և նշանակում արտահերթ ընտրություններ։ Արդյունքում վերջինիս ղեկավարած դաշինքը կրկին պարտվում է հավաքելով մոտ 25 տոկոս ձայն։ Մակրոնի օրոք Ֆրանսիան ունեցավ պետական պարտքի շեշտակի աճ` ՀՆԱ-ի նկատմամբ 98.1 %-ից հասնելով 115.6 %-ի կամ կամ 3.3 տրիլիոն եվրո, բյուջեի պակասուրդ` ՀՆԱ-ի 5.1 %-ի չափով կամ 152.5 մլրդ եվրո, թանկացումներ, կառավարման անկայություն` ամիսներ շարունակում հնարավոր չէ լինում կառավարություն կազմել, նաև ազդեցություն գոտիների կորուստներ Աֆրիկայում` Մալի, Բուրկինա Ֆասո, Չադ Կոտ դ' Իվուար, Սենեգալ, Նիգեր, և այլն։ Ուկրաինային տրված օգնությունը ֆրանսիացի հարկատուների համար արժեցել է 6.5 մլրդ եվրո։ Այսօր Մակրոնի վարկանիշը կազմում է ընդամենը 13-16 տոկոս, բայց այս ամենի հետ մեկտեղ Մակրոնն այդպես էլ ինքնակամ չհեռացավ Նախագահի պաշտոնից` ունենալով զրոյական լեգիտիմություն։
2.Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայի Կանցլերի օրոք նույնպես Գերմանիային պատճառվել է զգալի ֆինանսական և այլ կորուստներ, որը հատկապես դրսևորվել է Ուկրաինային տրված օգնության ձևով։ Այն Մերցի օրոք կազմել է ընդհանուր մոտ 20 միլիարդ եվրո։ Բյուջեի պակասուրդը կազմել է 71, 3 մլրդ եվրո, ինչը կրկնապատիկ ավել է 2025 թվականի ցուցանիշից։ 1 տարում Մերցի օրոք 159 հազարով աճել է գործազուրկների թիվը` հասնելով 1,84 միլիոնի։ Պետական պարտքը Մերցի օրոք աճել է 144 միլիարդ եվրոյով։ Վերջին շաբաթների ընթացքում Գերմաինայում տեղի ունեցած տարբեր երկրամասերի ընտրություններում Մերցի կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել, ըստ էության, որևէ տեղում չկարողանալով կազմել կառավարություն։ Սաքսոնիա-Անհալթում հավաքել է 17 տոկոս` պարտվելով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, Բեռլինում` 18 տոկոս` պարտվելով Ձախերին, իսկ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում չի կարողացել անգամ հաղթահարել անցողիկ 5 տոկոսանոց շեմը, որտեղ կրկին հաղթել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Ընտրական հստակ թվերով արձանագրված լեգիտիմության բացակայության պայմաններում Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
3. Զելենսկի
Կարծում եմ, ակնհայտ է Զելենսկու և Ն.Փ.-ի նմանությունը։ Վերջիններիս տարբերությունը միայն արձանագրված կորուստների մակարդակում է։ Ընդ որում, Զելենսկին 2024 թվականից սկսած, երբ պետք է անցկացվեին հերթական նախագահական ընտրություններ, չունի հանրային լեգիտիմություն և շարունակում է պաշտոնավարել միայն ռազմական դրության երկարաձգման որոշումների հիմքով։
Ինչպես ձևակերպել է Անդրանիկ Թևանյանը՝ «Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես Զելենսկին․ մի տնից չեն, մի օրի են»։

