Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա- դեմոկրատական միությունը չի կարողացել հաղթահարել 5%-ի շեմը Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիայի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով տարածաշրջանային ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալներին։
Մերցի քաղաքական ուժը հավաքել է ընդամենը 4,9 % ձայն։ Ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ 38.2 %։ Երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է ՝ 35.5 % ցուցանիշով։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 78.1 %։ Մերցը Քրիստոնեա-դեմոկրատական միության արդյունքը որակել է աղետալի։
«Այսօր տեղի ունեցա ևս երկու քվեարկություն, և արդյունքները շատ տարբեր էին։ Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիայի արդյունքը չի կարելի անտեսել։ Սա աղետ է։ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պայքարեց, բայց, ի վերջո, կուսակցությունը ճնշվեց և գործնականում ջախջախվեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և AFD-ի միջև դիմակայության ժամանակ», - ասել է նա կուսակցության գլխավոր գրասենյակում քրիստոնյա դեմոկրատների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Սեպտեմբերի սկզբին Սաքսոնիա-Անհալթ նահանգի խորհրդարանի ընտրություններում AfD-ն հաղթել էր 43.8 % ձայներով, մինչդեռ Քրիստոնեա-դեմոկրատները ստացել էին ընդամենը 17.2 %։
Կանցլերը ընդունել է, որ սա կուսակցության համար տասնամյակների ընթացքում կրած ամենածանր պարտությունն էր։ Նա նաև նշել է, որ այս ընտրությունների արդյունքը կունենա միջազգային հետևանքներ։

