2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան
«2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով Արցախի ամբողջական օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից և հռչակած գաղափարախոսությունից: Սա ասում եմ ոչ թե որպես դիտարկում, կարծիք կամ զգայական ճիչ, այլ այն բխում է այսօրվա իշխանությունների ուղիղ բառամթերքից ու քաղաքական վերաբերմունքից»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհ, շուրջ 20 մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ: Վիրավորների թիվը 250-ի է հասել:
«Մեծագույն հարգանք Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարի դուրս եկած բոլոր նվիրյալներին:
Հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր ժողովրդի զավակներին»,- գրել է Աբրահամյանը։

