Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում
Բռնազավթված Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովում կանցկացվեն զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, զորավարժություններին կներգրավվեն անձնակազմ, մարտական տեխնիկա, ռազմածովային և ավիացիոն միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Աղբյուր՝ News.am

