Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը։ Տարածված լուրերը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

