Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «ՔՊ երիտասարդ, անփորձ, ծանր մանկություն ունեցած պատգամավորը խոսում իր դպրոցական ժամանակաշրջանի մասին, հիշեցնելով դպրոցներում տիրող ցրտի և փայտե վառարանների մասին։
Միաժամանակ իրենից, գրագիտության մակարդակով առանձնապես շատ չտարբերվող մյուս կոլեգաները կոչ են անում հանուն ինքնիշխանության դիմանալ գազի հնարավոր թանկացման «ապոկալիպտիկ» հետևանքներին։
Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանում տիրող իրավիճակը ևս անկախության համար տրվող գին էր։
Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում»։

