Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Երբ քարոզարշավի մեկնարկից օրեր անց, ի հակառակ Գագիկ Ծառուկյանի կոռեկտության, Նիկոլ Փաշինյանը սկսեց իրեն թույլ տալ արտահայտություններ Ծառուկյանին ունեզրկելու մասին, ընտանիքի անդամների հասցեին, պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործընթաց է մեկնարկել: Ինքն անգամ իր մորն էր զգուշացրել, հրապարակային էլ խոսել էր այն մասին, որ իրեն կալանավորելու են: Նա մեզ դեռ քարոզարշավը սկսելուց առաջ հավաքել էր, ողջ թիմին ասել էր՝ «կլասը չգցել», կոռեկտ լինել, ավելորդ արտահայտություններ թույլ չտալ, ընտանիքի անդամների հասցեին ոչինչ չասել, քննադատել ըստ էության… Մեր քարոզարշավի ընթացքում Գագիգ Ծառուկյանը շատ կոռեկտ էր, երբեք նման բաներ իրեն թույլ չի տվել իշխանությունների հասցեին, բայց մենք տեսանք, որ ողջ քարոզարշավի ընթացքում պիկապներից հայհոյանք, տարատեսակ մեղադրանքներ, ընդհուպ՝ լրտեսության մեջ մեղադրանք հնչեց՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված: Ինձ համար նորություն չէր Նիկոլ Փաշինյանի «պերճախոսությունը», սակայն փորձում էինք հեռակա բանավեճը բերել քաղաքական դաշտ: Ցավոք, մեր ջանքերը զուր էին: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական վենդետա: 
  • Վստահ եմ՝ գոնե մեկը Նիկոլ Փաշինյանին բացատրած կլինի՝ ինչ է օլիգարխը: Թե Փաշինյանն ինչ է ուզել, երազել, ինչի է հասել, ես չգիտեմ, բայց ես գիտեմ՝ ինչ է արել Գագիկ Ծառուկյանը: Եվ, ի դեպ, չմոռանանք, որ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի շնորհիվ է Նիկոլ Փաշինյանը 2018թ. առաջադրվել ու դարձել վարչապետ:

    • Ինչպես Գագիկ Ծառուկյանն արդարացվեց իբր ընտրակաշառք բաժանելու գործով, այնպես էլ այս գործով է արդարացվելու, որովհետև այս գործի տակ հիմք չկա: Երկու խարդախների ցուցմունքով է Գագիկ Ծառուկյանն այսօր կալանավորված. գանգատներն արդեն ուղարկված են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): 
    • Մենք և Գագիկ Ծառուկյանը գիտեինք, որ նրան կալանավորելու են, բայց մեզ համար անսապելի էր կոնկրետ այն ագրեսիան, ցուցադրական քինախնդրությունը, որը գործադրվեց նրա նկատմամբ: Վստահ եմ՝ բոլոր սցենարները Փաշինյանն անձամբ է ղեկավարել: Նպատակ ունեին հեղինակազրկել Գագիկ Ծառուկյանին, բայց չէին հաշվարկել, որ չի աշխատի:
    • Ի՞նչ փախչելու մասին էր խոսքը: Գագիկ Ծառուկյանի մայրը, երեխաները, թոռները, բոլորը՝ այստեղ, նա պիտի փախչե՞ր: Կամ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունն է, որ կարելի է մտածել, թե նա կարող էր փախչե՞լ: Այդ վարկածը դասական հիմարություն է: Ամուսիններով նախապես պլանավորած այց ունեին, 3 օրով գնում էին: Ավելին, այդ օրը Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում հասկացել է, որ շոու են ուզում անել, ասել է՝ տվեք անձնագիրս, ես հետ եմ վերադառնում: Նա չի էլ սպասել, որ ծանուցեն: Իսկ դա եղել է օրենքի խախտումով, որովհետև այդ պահին նա դեռ պատգամավորի թեկնածու էր, ու վարույթ նախաձեռնելու համար պետք է լիներ ԿԸՀ որոշումը:
    • Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու կադրերը, որոնք հրապարակվել են այս իշխանությունների կողմից, արվել են առավոտյան 07:15-ին, երբ 30-40 հոգով ներխուժել էին տուն: Դրանից հետո 13 ժամ նրանք տանն են եղել, հանգիստ իրենց գործն են արել, Գագիկ Ծառուկյանը հագուստն է փոխել, նոր գնացել են… Իշխանության այս գործելակերպը մոլուցք է, տեսարանների ապահովման մոլուցք: Երբ դուռը թակում են՝ Գագիկ Ծառուկյանին թվում է՝ եկել են խուզարկության, ու ընդառաջ է գնում, որևէ դիմադրություն չի ցուցաբերում: Ամբողջ ազգը տեսավ, որ 15 հոգով հարձակվում են Ծառուկյանի վրա, բայց գետնին չեն կարողանում գցել, և միայն ստորաբար ոտքին խփելուց հետո են գցում գետնին:
    • Շուրջ 14 ընկերությունների 10.000-ից ավելի աշխատակիցներ այս պահին գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ: Գագիկ Ծառուկյանի ձերբակալման օրը կապարակնքված որևէ ընկերություն 2.5 ամիսների ընթացքում չի բացվել՝ բացառությամբ խլված «Նոյ», «Արարատցեմենտ» և «Մուլտի Վելնես» ընկերությունների: Այս գործերով միջազգային դատարաններում հայցեր կան:

      • Սա պարզապես գողություն է: «Մուլտի Վելնեսում» Երևանի քաղաքապետարանը գողության է դիմել ու օգտագործում է մեր գույքը: Ձեռնարկությունների հետ կապված իրավիճակում չկա ոչ մի իրավական հիմք, Գագիկ Ծառուկյանը երբեք դրնց մենեջմենթով չի զբաղվել: Հասկանալի է, չէ՞, որ սա արվում է դեմոնստրատիվ՝ ցուցադրաբար: Կամ, ինչո՞ւ եք փակել. հարկերն եք ստուգում, շա՛տ լավ, բացե՛ք, մարդիկ աշխատեն. վրեժ են լուծում 10.000 աշխատակիցներից: Ես հասկանում եմ, որ ազգային ձեռնարկատերերից են ազատվում, որ թուրքական կապիտալը ներխուժի, բերեն Հայաստան, բայց ազգային բիզնեսի նկատմամբ նման արկածախնդրությունը ծանր հետևանքներ է ունենալու: Եվ սա ոչ միայն Գագիկ Ծառուկյանին է վերաբերում, այլև Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, այլոց: Մենք տեսանք՝ ինչ արեցին ՀԷՑ-ի հետ:
      • Ժողովրդավարության բաստիոն կոչված Հայաստանի Հանրապետությունում մարդը կալանավորվում է ազատ խոսքի համար: Ցավոք, սա է թավշյա հեղափոխության հետևանքը:
      • ՔՊ-ականներն իրենց ձեռք բերած բազմամիլիոնանոց գույքերը, թանկարժեք ճանապարհորդություններն ու շքեղ հագուստները հիմա քողարկում են պերաշկի ուտելու շոուներով…
      • ԱԱԾ մեկուսարանում Գագիկ Ծառուկյանը միայն փաստաբանների հետ է շփվում օրը մի քանի անգամ, ընտանիքի հետ չի շփվում, հոգով ամուր է, մեզ պինդ լինելու հորդորներ է ուղարկում: 
      • Գագիկ Ծառուկյանը, բացի խոշոր ձեռնարկատեր լինելուց, նաև քաղաքական ուժի լիդեր է, և նրա հետ փաստաբանների միջոցով նաև մեր հետագա քայլերն ենք քննարկում: Գագիկ Ծառուկյանը չի դադարում ինձ զարմացնել, թեպետ 20 տարուց ավելի ճանաչում եմ նրան: Նա մեզ հանձնարարել է զբաղվել ոչ միայն իր, այլև բոլոր քաղբանտարկյալների խնդրով՝ Հայաստանում և Բաքվի բանտերում գտնվող:
      • Անընդհատ ընդդիմությանն են մեղադրում պատերազմ բերելու մեջ, բայց այս իշխանության օրոք են եղել վերջին աղետաբեր, կործանարար 3 պատերազմները: Չի կարելի անընդհատ խոսել խաղաղության մասին և ժողովրդին սպառնալ պատերազմով:
      • «Արարատցեմենտում» մշտապես ահռելի ներդրումներ են եղել, ճաշարան է կառուցվել, աշխատակիցների երեխաների համար՝ մանկապարտեզ: Բոլորը գիտեն, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները ոլորտի լավագույններն են լինում: Գագիկ Ծառուկյանը թերությունները նկատելու ֆենոմենալ ունակություն ունի: Միայն մի բան ասեմ՝ մարդու մասին պատկերացում կազմելու համար պետք է նայել մարդու տանը, ընտանիքին, ստեղծածին:
      • Գագիկ Ծառուկյանին գործարար թևից աջակցություններ եղել են, բայց նրանք պիտի իմանան՝ ձայն չհանելը շառից-փորձանքից իրենց չի ապահովագրելու:
      • Երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել, դա անելու է, և կապ չունի, որ դուք կոնկրետ հիմնադրամի գումար եք փոխանցում:

      • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի գործում, այս պահին կապարակնքված է: Ամբողջ ադմինիստրատիվ աշխատակազմը, 2.5 ամիս է՝ պարապուրդի է մատնված: Չի գործում նաև Օլիմպավանը: Սա ողբերգություն է: Ես տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը կաթիլ-կաթիլ կերտել մեր մարզական հաջողություններն իր բացառիկ հյուրասիրության, անձնական կապերի շնորհիվ: Ամեն բան փշրվում է:
      • Կոնյակի գործարանի նախկին աշխատակիցներից մեկը պատմում էր, որ իրենց կողմից նշանակված գործող ՔՊ-ական կառավարիչը չի հավանել նախկին տնօրենի համեստ աշխատասենյակը և նախընտրել է աշխատել Շուստովյան թանգարանի շքեղ աշխատասենյակում…
      • «Նոյ» կոնյակի գործարանի բեռնատարները Լարսում խնդիրներ ունեն, չեն կարողանում սահմանը հատել, որովհետև փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան: Սրանք ոչինչ չեն կարողանում անել, փառահեղորեն տապալում են ամեն բան:
      • Ես Գագիկ Ծառուկյանին ճանաչել ու ճանաչելու եմ՝ որպես բացառիկ սկզբունքների տեր մարդ, և մեկնաբանել նպատակահարմար չեմ գտնում Փաշինյանի հետ գործարքի մասին հիմար ու դատարկ խոսակցությունները:
      • Իսկապես մենք զրո տեղեկատվություն ենք ունեցել Աննա Հակոբյանի՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվելու մասին: Տեղյակ չեմ եղել ես, տեղյակ չի եղել Գագիկ Ծառուկյանը: Հեռուստաընկերության մենեջմենթի հետ մենք կապ չենք ունեցել: Ես ՀԸ տնօրենի հետ խոսել եմ, ասել է՝ եղել է առաջարկ, բոլոր հեռուստաընկերություններում պետք է լինեն նման հարցազրույցներ, այդ թվում՝ «Կենտրոնում»՝ որպես համապետական սփռում ունեցող հեռուստաալիք, և Խորհուրդը նման որոշում է կայացրել: Ես այդ հարցազրույցը չեմ նայել, բովանդակային մասին չեմ տիրապետում, և յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր արարքների համար:

      Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>