ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am

Panorama.am-ի անդրադարձը.
Եթե որոշել եք առողջ սնվել՝ նախընտրելով Հայաստանում աճեցված ձուկը, պատրաստած մեղրը, հյութալի խնձորն ու ձմերուկ, սեխը, ապա մեծ է հավանականությունը, որ դուք թունավորում եք ձեր օրգանիզմը։

Սննդամթերիք անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է նախորդ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որտեղ ներկայացված են, թե ինչ ուսումնասիրություններ է կատարել տեսչական մարմինը, ու ինչ արդյունքներ են գրանցվել։

Ի՞նչ են գտել Հայաստանում բուծած ձկներում

Այս տարի հուլիսի 30-ի կառավարության նիստում, երբ քննարկվում էր ռուսական սահմանափակումներից տուժած ձկնաբույծներին աջակցելու հարցը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակհայտ է, որ էդտեղ խնդիր կա»։

Խնդիր, ըստ ՍԱՏՄ-ի, իսկապես կա։ 2025 թվականի առաջին կիսամյակում ամփոփվել են 2024 թվականին իրականացված ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագրի արդյունքները, որոնց հիման վրա իրականացվել է ռիսկերի վերլուծություն, առաջարկվել են դրանց կառավարմանն ուղղված միջոցառումներ։ Վերլուծությունը կատարվել է  նմուշներում հայտնաբերված անտիբիոտիկների մնացորդային քանակների հիման վրա՝ վերհանելով արտադրողների կողմից թույլ տրված խախտումները և գնահատելով այդ խախտումների ռիսկերը սպառողների առողջության վրա։

Ռիկսի մակարդակը բարձր է Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Սյունիքում ռիսկը միջին բարձրության է։

«Նմուշներում հայտնաբերված հակաբիոտիկները, մասնավորապես՝ նիտրոֆուրանների և մետրոնիդազոլի խմբի միացությունները, ունեն կուտակային ազդեցություն և կարող են առաջացնել քաղցկեղածին և մուտագեն ազդեցություններ»,-նշում է ՍԱՏՄ-ն։

Հայտնաբերված առավելագույն քանակի մնացորդային նյութերը ըստ ռիսկայնության ունեն հետևյալ պատկերը․    

Ֆուրազոլիդոն (AOZ)՝ բարձր

Նիտրոֆուրազոն (SEM)՝ բարձր

Նիտրոֆուրանտոյին (AHD)՝ բարձր

Ֆուրալտադոն (AMOZ)՝ միջին

Մետրոնիդազոլ՝ բարձր։

   Առաջարկվել է  իրականացնել վերահսկողություն բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսավարողների նկատմամբ, և մոնիթորինգային ծրագրում ներառել խախտումներ թույլ տված բոլոր տնտեսավարողներին։


Մեղրն ունի անթույլատրելի բարձր հակաբիոտիկային աղտոտում. Բարձր ռիկսային են հատակապես Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում պատրաստված մեղրը

ՍԱՏՄ-ն իրականացրել է նաև մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգային ծրագրի արդյունքների հիման վրա ռիսկերի վերլուծություն, և առաջարկվել են դրանց կառավարմանն ուղղված միջոցառումներ։

Հիմնվելով տարածաշրջաններում մնացորդային նյութերի հայտաբերված դեպքերի/քանակների/ վրա՝ մարզերն ըստ ռիսկայնության դասակարգվել է այսպես՝

▪ բարձր ռիսկայնության ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու մարզեր,

▪ միջին ռիսկայնության՝ Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզեր,

▪ ցածր ռիսկայնության՝ Տավուշի, Արմավիրի մարզեր։


Մնացորդային նյութերի մոնիթորինգի արդյունքները վկայում են սննդամթերքում անթույլատրելի բարձր հակաբիոտիկային աղտոտման մասին՝ հատկապես նկատելի դոքսիցիկլինի (մինչև 135.7 μg/kg) և պենիցիլին G-ի (մինչև 10.69 μg/kg) մասով, որոնք ունեն շատ բարձր ռիսկայնություն հանրային առողջապահական տեսանկյունից։

Տեսչական մարմինը հայտնել է, որ ձկան և մեղրի վերաբերյալ տվյալները ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի սպառողների և առողջապահության գլխավոր տնօրինություն։

Ի՞նչ վտանգավոր նյութեր կան խնձորում, դեղձում, ձմերուկում, սեխում...

 Ըստ 2025թ. հաշվետվության, տեսչական մարմինն իրականացրել է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի արդյունքների ամփոփում և վերլուծություն։ Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի ուսումնասիրության նպատակով փորձաքննության է ենթարկվել 179 նմուշ, իսկ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության հսկողության համար՝ 19 նմուշ։ 

Նմուշառումն իրականացվել է բուսական ծագման հետևյալ մթերքներից․ խնձոր՝ 15, դեղձ՝ 18, ելակ՝ 17, սալոր՝ 9, խաղող՝ 18, կարտոֆիլ՝ 24, լոլիկ՝ 18, վարունգ՝ 16, տաքդեղ՝ 12, սմբուկ՝ 12, ձմերուկ՝ 8, սեխ՝ 12, եգիպտացորեն՝ 19 նմուշ ԳՁՕ-ի նկատմամբ։ Համաձայն հայտնաբերված անհամապատասխանությունների՝ արդյունքները հետևյալն են․

Նիտրատների առկայությունն ըստ մթերքի՝

•    սեխի 10 նմուշում  նիտրատների զանգվածային մասը՝ 83%        

 /Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում/,

•    Ձմերուկի 5 նմուշում  նիտրատների զանգվածային մասը՝ 62% 

/Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում/,

•  Կարտոֆիլի 1 նմուշում նիտրատների զանգվածային մասը՝ 4․1% 

/Գեղարքունիքի մարզում/։

ԳՁՕ-ի առկայությունը․

•Եգիպտացորենի 1 նմուշում ԳՁՕ-ի առկայությունը ՝ 5․2%

 /Լոռու մարզ/։

Արձանագրված շեղումները պեստիցիդների մասով ըստ մարզերի․

  • Արարատի մարզ՝   42 նմուշում 19 շեղում /45%/,
  • Արմավիրի մարզ՝  42 նմուշում 22 շեղում /52%/,
  • Արագածոտնի մարզ՝ 39 նմուշում 17 շեղում /43.5%/,
  • Կոտայքի մարզ՝  39 նմուշում 20 շեղում /51%/,
  • Շիրակի մարզ՝  9 նմուշում 4 /1+3 ֆիզ անձ/ շեղում /44%/,
  • Լոռու մարզ՝  6 նմուշում 4 շեղում /67%/,
  • Գեղարքունիքի մարզ՝ 9 նմուշում 4 շեղում /44%/,
  • Վայոց ձորի մարզ՝  3 նմուշում 1 շեղում /33%/,
  • Տավուշի մարզ՝  3 նմուշում 0 շեղում /0 %/։

    Փորձաքննությունների արդյունքում ակնհայտ է, որ ամենաշատ խախտումները հայտնաբերվել են Արարատի մարզից նմուշառված սեխի և ձմերուկի նմուշներում:

    Չնայած այն հանգամանքին, որ տոկոսային առումով ամենամեծ խախտումները հայտնաբերվել են Լոռու մարզում, սննդամթերքի տեսականու-քանակական առումով լաբորատոր փորձաքննությունների արդյունքում ամենաշատ պեստիցիդները  հայտնաբերվել են Արարատի մարզում /իմիդակլոպրիդ, էմամեկտին բենզոատ, քլորպիրիֆոս, պենկոնազոլ, տրիադիմեֆոն/։ Տավուշի մարզում պլանավորված դեղձի 3 նմուշում խախտումներ չեն հայտնաբերվել։

Ծանր մետաղներ կան կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի նմուշներում

Ծանր մետաղների առկայությունն ըստ մարզերի․պլանավորված 696 նմուշներից ծանր մետաղներ հայտնաբերվել են 9 նմուշում՝

  • Լոռու մարզում 2 նմուշում,
  • Արարատի մարզում 3 նմուշում,
  • Արմավիրի մարզում 2 նմուշում,
  • Կոտայքի մարզում 2 նմուշում։

    Ծանր մետաղների լաբորատոր փորձաքննության փաստացի արդյունքների ամփոփումից պարզվում է, որ կադմիումը ամենահաճախ հայտնաբերված ծանր մետաղն է , իսկ այդ մետաղը պարունակող մթերքներն ամենաշատը հայտնաբերվել են Արարատի մարզում։ Ծանր մետաղները հիմնականում հայտնաբերվել են Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերում, հատկապես կարտոֆիլի, լոլիկի, վարունգի, տաքդեղի և սմբուկի նմուշներում։

    Լուսանկարները՝ Panorama.am-ի արխիվից։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>