Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան
16
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Պատերազմ Արցախում
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում

Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով» և մեծապես հրահրված է դրսից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների դեմ սպասվող դատավարությանը։ Հարցը վերաբերում էր նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին արևմտյան կառույցների միջամտության մասին պնդումներին. մասնավորապես հիշատակվել էր ԵԱՀԿ գործող նախագահի և ռուս պրանկերների միջև զրույցի մասին լուրը, որի ընթացքում իբր քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելուն աջակցելու հնարավորությունը։ Ըստ զրուցակցի՝ Կաթողիկոսի դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկն իբրև թե նրա ռուսամետությունն է։

«Սա շատ կարևոր է։ Ուստի կուզեի ևս մեկ անգամ ընդգծել, որ սա իսկապես Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների գործն է», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողն առաջին հերթին վերաբերում է հենց հայերին, նրանց եկեղեցուն, ժողովրդին ու մշակույթին։

«Կարծում եմ՝ խղճիս դեմ չեմ մեղանչի, եթե ասեմ, որ սա հայերի՝ որպես թե՛ իրենց եկեղեցու և թե՛ իրենց ժողովրդի ու մշակույթի ներկայացուցիչների գործն է։ Դա միանշանակ այդպես է։ Բայց, ներեցեք, դուք էլ միանգամայն դիպուկ ձևակերպեցիք», — հայտարարել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։

Զախարովան պնդում է, որ այս ամենը հիշեցնում է այնպիսի սցենարներ, որոնք արդեն իսկ կիրառվել են այլ երկրներում։

«Սրանք գործի դրվող կաղապարներ են։ Խնդիրն այն չէ, թե այս կամ այն ոլորտում իրավիճակը ճգնաժամային է։ Տարբեր պետություններ և կառույցներ են անցնում ճգնաժամերի միջով», — նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ եկեղեցու կամ տարբեր կրոնական հոսանքների պատմության մեջ բազմիցս եղել են և՛ պառակտումներ, և՛ հակամարտություններ, որոնց հաջորդել են հաշտեցումներ։

«Ներեցեք, բայց եկեղեցու կամ կրոնական, դավանաբանական ուղղությունների ու ուսմունքների պատմության մեջ որքա՜ն են եղել թե՛ պառակտումներ ու խռովություններ, և թե՛ դրանց հաջորդած միավորումներ ու հաշտեցումներ։ Իսկ դրա համար կան բոլոր հնարավորությունները, որոնք ստեղծվում են միջազգային կազմակերպությունների կողմից», — ասել է Զախարովան։

Ընդ որում, նա արտաքին խաղացողներին մեղադրել է այնպիսի հիմնասյուներ քանդելու փորձերի մեջ, որոնք կենսական նշանակություն ունեն հենց Հայաստանի քաղաքացիների համար։

«Բայց մենք տեսնում ենք արտաքին խաղացողների կողմից կիրառվող բառացիորեն հանցավոր կաղապարներ, ինչն այլևս պարզապես միջամտություն չէ ներքին գործերին։ Սա այն ամենի ոչնչացումն է, ինչը կազմում է ոչ թե Հայաստանի տարածքում գտնվող այլ պետությունների, այլ հենց Հայաստանի քաղաքացիների էությունը, հիմքն ու հենարանը», — շեշտել է նա։

Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցները պետք է աջակցեն ճգնաժամերի հաղթահարմանն ու հակամարտությունների կարգավորմանը, իսկ նրանց միջամտությունը ներպետական հարցերին թույլատրելի է միայն համապատասխան դեպքերում, օրինակ՝ պետության դիմումի հիման վրա։

«Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների դերին. առհասարակ, նրանց դերը ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն աջակցելն է։ Եթե խոսքը ներպետական հիմնախնդիրների մասին է, ապա դա արվում է դիմումի հիման վրա, երբ պետությունն ինքն է խնդրում, կամ երբ հակամարտությունը պետությունների միջև է», — նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նա հավելել է, որ այն դեպքերում, երբ իրավիճակը դուրս է գալիս մեկ պետության սահմաններից և շոշափում է անվտանգության ու միջազգային կայունության հարցեր, գործի են դրվում դրա համար նախատեսված միջազգային կառույցներն ու գործիքները։

«Հենց դրա համար են ստեղծվում միջազգային կառույցները՝ իրենց այն գործիքակազմով, որը միտված է միջազգային կայունությանն ու անվտանգությանը։ Ահա թե որն է նրանց նպատակը», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները պետք է զբաղվեն ճգնաժամերի կարգավորմամբ, աջակցությամբ, կանխարգելմամբ, օգնության տրամադրմամբ և փորձի կուտակմամբ։

Միևնույն ժամանակ, Զախարովան անթույլատրելի է համարել այն իրավիճակը, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այնպիսի դիրքորոշում են որդեգրում, որը նպաստում է ներքին ճգնաժամի խորացմանը։

«Անթույլատրելի է, երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (նկատի ունեմ քարտուղարությունը և առավել ևս ղեկավարներին, ովքեր, ի թիվս այլնի, սնվում են անդամ երկրների միջոցներով) ոչ միայն միջամտում են երկրի, ժողովրդի ու պետության գործերին, այլև ի ցույց են դնում դիրքորոշում, որը միտված է ճգնաժամի սրմանը», — հայտարարել է նա։

Զախարովան հատկապես առանձնացրել է Հայ Առաքելական եկեղեցին՝ այն անվանելով «ավանդական դավանանք» և ընդգծելով դրա հնությունն ու հզորությունը։

«Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի հզոր, այնպիսի հնամենի ավանդական դավանանքին, ինչպիսին հայկական եկեղեցին է», — ասել է նա։

Զախարովան հիշեցրել է նաև, որ Ռուսաստանն նույնպես բախվել է նման խնդրի, հավելելով, որ դրա մեջ ժամանակին զգալի է եղել նաև արտաքին ազդեցության դերը։

«Ինչո՞ւ եմ ես այս մասին այսքան վստահորեն խոսում։ Որովհետև մենք անցել ենք դրա միջով։ Մեր երկրի գլխին էլ է նման փորձանք եկել։ Եվ դա ևս մեծապես դրսից էր ներարկված», — նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ավելի քան հարյուր տարի առաջ ռուսական հասարակությանը չհերիքեց ներքին դիմադրողականությունը՝ զարգացող գործընթացներին դիմակայելու համար։

«Եվ այն ժամանակ՝ հարյուր և ավելի տարի առաջ, մենք բավարար ներքին դիմադրողականություն չունեցանք դրան հակազդելու համար», — հայտարարել է Զախարովան։

Նա կրկին վերահաստատել է իր այն համոզմունքը, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արտաքին ծագում ունեն։

«Ուստի դուք, անշուշտ, միանգամայն իրավացի եք. ամեն ինչ դրսից է ներարկված և արված է օտար կաղապարներով», — շեշտել է նա։

Միաժամանակ, Զախարովան հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել ստեղծված կացությունն առանց ողբերգական հետևանքների։

«Բայց ես անկեղծորեն հուսով եմ, որ հայ ժողովուրդն իր մեջ իմաստություն և ուժ կգտնի այս սարսափելի սադրիչ պատմությունը հաղթահարելու համար, և այն ողբերգությամբ չի ավարտվի», — եզրափակել է նա։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>