ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

«Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ

«Հրապարակը» գրում է. «Շաբաթ օրը գրել էինք, որ Առուշ Առուշանյանից բացի, սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել․ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ է հայտ ներկայացրել՝ առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու, ընդ որում՝ ՔՊ ցուցակով: ՔՊ-ի Մեղրիի տարածքային խորհուրդը «Քաղպայմանագրի» վարչությանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է, մյուս երկուսը՝ գործող համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը եւ գործարար Սերգո Գալստյանը:

Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, հայտնի «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր եւ Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա հրապարակավ ներողություն խնդրել, որից հետո հեռացել էր քաղաքական դաշտից եւ վերադարձել բիզնես դաշտ։ Մի քանի տարվա լռությունից հետո նա Մեղրիի իշխանական շրջանակների հետ «շոկոլադնի հարաբերություններ» է ստեղծել եւ անգամ, ասում են, նոր հանք է շահագործում ու, ըստ այդմ, կրկին հավակնում է քաղաքապետ դառնալ։

Մենք գրել էինք, որ ՔՊ վարչությունն է ընտրում տարածքային խորհուրդների ներկայացրած թեկնածուներին, որոնք պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ որպես համայնքապետերի եւ ավագանու իշխանական անդամների թեկնածուներ։ Նախ տեղերի ՔՊ-ականներն են նախնական քասթինգ անցկացնում, ցանկ կազմում ու ներկայացնում վարչություն, ապա կուսակցական վերնախավը վերջնական ընտրություն է կատարում։ Մեզ տարածքային խորհրդից էին հայտնել, որ նաեւ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն է ներկայացվել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Փաշինյանը միանգամից մերժել է նրա թեկնածությունը եւ նույնիսկ նախատել կուսակիցներին՝ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ցանկում ընդգրկելու համար։ Ավելին, մեր աղբյուրները հայտնեցին, որ «Հրապարակի» հոդվածից է Փաշինյանը տեղեկացել, որ ՔՊ Մեղրիի կառույցը Զաքարյանի թեկնածությունն է առաջադրել, եւ զայրացել է Մեղրիի կառույցի վրա։ ՔՊ-ում ասում են, որ Առուշին ներել է, բայց Մխիթար Զաքարյանին չի պատրաստվում ներել, առավել եւս՝ պաշտոն շնորհել։ Իբր՝ Առուշ Առուշանյանի պարագան ուրիշ է։ Սյունիքի ՔՊ կուսակցական վերնախավին թվացել է՝ եթե Առուշին կարելի է, ուրեմն կարելի է նաեւ Մխոյին, ու որոշել են Գորիսի մոդելը կիրառել՝ դաշինք կազմել հեղինակավոր մարդու հետ, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթել այս ընտրություններում, մանավանդ՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո։ Չի ստացվել։

Հիմա որոշել են նմանատիպ դաշինք կազմել գործարար Սերգո Գալստյանի հետ, որը նույն՝ «Բիզնես» կուսակցությունն է ներկայացնում։ Ցուցակի առաջին համարը կլինի անկուսակցական Սերգո Գալստյանը, ապա կհաջորդի մեկ ՔՊ-ական, եւ այսպես հավասար համամասնությամբ։ Ցուցակը 45 հոգանոց է, իսկ ինչ վերաբերում է Մխիթար Զաքարյանին, ապա որոշվել է, որ կաշխատի ՔՊ-ի համար։

Գործարար Գալստյանը, ըստ մեր աղբյուրի, Մեղրիում հարգված մարդ է, բայց ոչ այնքան, որքան Առուշը Գորիսում, ուստի բոլորը պետք է լծվեն գործին, որ ՔՊ-ն Մեղրիում հաղթանակ տոնի։ Ի դեպ, վերջին քննարկումների ժամանակ, երբ Գորիսի ՔՊ կառույցի ղեկավար Արմեն Խաչատրյանը Փաշինյանին ասել է, թե ամեն բան կանենք, որ Առուշը հաղթի, Փաշինյանն արհամարհական նետել է, թե ոչ մեկդ Առուշի հաղթանակը ձեզ վրա չքաշեք, Առուշն իր ռեսուրսներով է հաղթելու։

ՀԳ․ Ի դեպ, մենք օգոստոսի 29-ին գրել էինք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաեւ «ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ»։ Նա սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։ Նա օգոստոսի 30-ին մեզ նամակ էր գրել՝ հիմնականում հաստատելով իր առաջադրման մասին տեղեկությունը եւ նշելով․ «Ես աշխատել եմ ոչ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, այլ նաեւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, եւ երկու գործատուների հետ էլ իմ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են բացառապես իմ դիմումի համաձայն փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե այդ կազմակերպությունների նախաձեռնությամբ իմ կողմից թույլ տրված ֆինանսական կեղծիքների կամ որեւէ այլ պատճառով»։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ «Խաղաղության խաչմերուկ» կուսակցությունը չի գրանցվել, եւ Գալստյանն առաջադրվելու է Առուշի «Բիզնես» կուսակցության ցուցակով․ ՔՊ-ի հետ դաշինքի կողմը Մեղրիում էլ է «Բիզնեսը» լինելու»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>