Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան

«224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց։ Առնվազն որևէ պաշտոնական հիշատակի արարողության կամ պետական խոնարհման ու ոգեկոչման մասին հանրությանը տեղեկություն չտրվեց։ Մինչդեռ այդ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր շուրջ 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով՝ այն նույնիսկ հռչակելով «տարածաշրջանում հաստատված խաղաղության վկայություն»»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով 20222 թ. սեպտեմբերյան ագրեսիային։ 

Նա գրել է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից հինգ րոպե անց ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ։ Հրետակոծվեցին Սոթքը, Վարդենիսը, Ջերմուկը, Գորիսը, Կապանը, Արտանիշն ու Իշխանասարը։ Հարվածներ հասցվեցին ոչ միայն ռազմական դիրքերին, այլև բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Երկօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, այդ թվում՝ երեք քաղաքացիական անձ, 293 վիրավոր։ Ավելի քան 20 զինծառայող գերեվարվեց, երեքի գտնվելու վայրն անհայտ մնաց։ Ադրբեջանական ստորաբաժանումներն առաջ եկան Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում։

Անցել է չորս տարի։ Չորս տարի անց Հայաստանի իշխանությունը հանրությանը չի ներկայացրել՝

1. ադրբեջանական զորքերն այսօր Հայաստանի ո՞ր տարածքներում են գտնվում,

2. քանի՞ քառակուսի կիլոմետր է մնում նրանց վերահսկողության տակ,

3. ի՞նչ բանակցային փաստաթղթով և ի՞նչ ժամկետում պետք է նրանք դուրս գան,

4. ինչո՞ւ սահմանազատման օրակարգը չի սկսվում հենց դեօկուպացիայից,

5. ինչո՞ւ TRIPP-ի, հաղորդակցությունների և Ադրբեջանի համար դեպի Նախիջևան երթուղու բացման գործընթացը չի պայմանավորվում հայկական տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերմամբ։

Եվրոպական խորհրդարանը դեռ 2023 թվականին դատապարտել է Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան և պահանջել նրա զորքերի անհապաղ դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Իսկ Հայաստանի իշխանությունը, որը պարտավոր էր այդ պահանջը դարձնել պետական արտաքին քաղաքականության առանցք, այսօր փորձում է այն տարրալուծել անորոշ «սահմանազատման գործընթացի» մեջ։

Սա ոչ թե դիվանագիտական ձախողում է, այլ՝ պետական անզորության և գիտակցված անգործության համակարգված դրսևորում։

Բաքուն ուժով դիրքեր է զբաղեցրել Հայաստանի տարածքում, չի ճանաչել դրանցից դուրս գալու որևէ պարտավորություն, շարունակում է նոր պահանջներ ներկայացնել, իսկ Երևանը շտապում է խոսել ենթակառուցվածքներ բացելու, հողեր օտարելու, կառավարող ընկերություն ստեղծելու և Ադրբեջանին դեպի Նախիջևան կապ տրամադրելու մասին։

Իշխանությունն առաջարկում է մեզ հավատալ «խաղաղությանը», բայց չի պատասխանում ամենապարզ հարցին՝ եթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում։ Իսկ եթե խաղաղությունը դեռ հաստատված չէ, ինչո՞ւ է Հայաստանը նախապես տրամադրում այն ռազմավարական արդյունքները, որոնք Ադրբեջանը ցանկանում էր ստանալ ուժի սպառնալիքով։

224 զոհվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց։ Առնվազն որևէ պաշտոնական հիշատակի արարողության կամ պետական խոնարհման ու ոգեկոչման մասին հանրությանը տեղեկություն չտրվեց։ Մինչդեռ այդ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր շուրջ 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով՝ այն նույնիսկ հռչակելով «տարածաշրջանում հաստատված խաղաղության վկայություն»։

Զոհվածների հիշատակը հարգել նշանակում է, նախևառաջ, պաշտպանել պետության տարածքը, վերադարձնել բռնազավթված դիրքերն ու տարածքները և թշնամու պահանջները չվերածել պետական քաղաքականության։ Եթե սա դավաճանական կեցվածք չենք անվանում, ապա ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի գործող իշխանությունն առնվազն չունի ո՛չ երկիրը պաշտպանելու կարողություն, ո՛չ սեփական բանակցային օրակարգ, ո՛չ էլ զոհվածների կյանքի գնով պահպանված պետության նկատմամբ պատասխանատվության զգացում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>