Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան
«Դադիվանքում և Գանձասարի վանքում չկա որևէ «աղվանական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում և Գանձասարի վանքում 12-17-րդ դարերին վերաբերող ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ»,- գրել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր, հնագետ Համլետ Պետրոսյանը։
«Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլան ՝ Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու կառուցողը և նրա հետնորդները, ինչպես Արցախի ողջ բնկաչությունը, հայ էին: Նրանք խոսում և գրում էին հայերեն և միայն հայերեն:
Այն ինչ անում է Հիքմեթ Հաջիևը ի տես եվրոպացի դիվանագետների, սովորական աճպարարություն է, սուտ ու կեղծիք: Այն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից և նրանց սերունդներից ուժով ու խորամանկությամբ խլելու ակտ»,- գրել է Համլետ Պետրոսյանը։

