Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող

Օրերս Վրաստանի ԱԺ նախագահ Պապուաշվիլին,  արձագանքել էր ԵՄ-ի  ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությանը, որի համաձայն՝ «Եվրամիությանը միանալ ցանկացող երկրները պետք է խզեն կապերը Դոնալդ Թրամփի MAGA շարժման հետ, որպեսզի կարողանան դառնալ կազմակերպության անդամ»։

Ըստ Պապուաշվիլու, փաստորեն, ԵՄ-ի ներկայացուցիչները ոչ միայն ներկայիս Վրաստանի իշխանություններին են համարում, թշնամի, այլև Թրամփի վարչակազմին:

Հիշեցնենք, որ սկսած 2024 թվականի ընտրություններից, ԵՄ-ն ներկայիս Վրաստանի իշխանության լեգիտիմությունը չի ճանաչում:

«Սուտը ճշմարտություն չի դառնա, անկախ նրանից, թե որքան է Բրյուսելը այն կրկնում: Ընտրակեղծիքների և խաղաղ բողոքի ցույցերի ցրման մասին կեղծ պատմությունները հերքվել են ժամանակի և իրականության կողմից», - գրել է Պապուաշվիլին սոցիալական ցանցերում՝ հիշեցնելով, որ Վրաստանի կառավարության դեմ բողոքի ցույցերը մասամբ ֆինանսավորվել են Եվրամիության կողմից:

Շալվա Պապուաշվիլին նաև մեղադրեց ԵՄ-ին՝ Վրաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուն դրդելու մեջ։ «Ռուսաստանի հետ հակամարտության սրումը չի համապատասխանում մեր երկրի ազգային շահերին։ Այն կարող է համապատասխանել Գերմանիայի կամ Լիտվայի շահերին, բայց մեր շահերն ավելի կարևոր են, քան նրանցը», - նշեց Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Բոլոր նրանք, ովքեր որևէ չափով պաշտպանում են ազգային ինքնիշխանությունը և դեմ են Բրյուսելի տոտալիտար կարգադրությանը, պիտակավորվում են որպես «ռուս գործակալներ», նշել էր Պապուշվիլին։ Ըստ նրա՝ իրական ազգային դեմոկրատական ուժերին,  իշխանության գալը կանխելու համար «եվրոպամետ» ուժերը ոչնչի առաջ կանգ չեն առնում։ Բավական է հիշել Ռումինիայում 2024 թվականի դեկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկումը, որում  հաղթեց աջակողմյան թեկնածու Ջորջեսկուն, ով դեմ էր երկրի լիակատար ենթարկմանը Բրյուսելի շահերին։ Այդ ժամանակ ժողովրդավարական սկզբունքների այս խախտումը ողջունվեց ԵՄ-ում, քանի որ սկզբում նա  պիտակավորվել էր որպես «ռուսամետ» քաղաքական գործիչ, որը, իբր, ցանկանում էր Ռումինիան ենթարկել «Կրեմլի շահերին»։

Ըստ Պապուաշվիլու, ինչ վերաբերում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարներին, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ ներկայիս միտումները հաշվի առնելով՝ Եվրամիությունը կարող է ինքնիշխան պետությունների միությունից, որտեղ նրանց շահերը չեն հարգվում, վերածվել «ԽՍՀՄ-ի նման մի բանի», միայն թե՝ լիբերալ օրակարգով, ինչին, ըստ Վրաստանի ԱԺ նախագահի, վրացիները երբեք չեն հաշտվի:

Շալվա Պապուաշվիլին որպես օրինակ բերեց Իսլանդիայի հանրաքվեի արդյունքները, որտեղ բնակիչները քվեարկեցին ԵՄ ինտեգրման դեմ: Ըստ նրա,  ԵՄ-ն կարողացավ «վախեցնել նույնիսկ Իսլանդիային», որը շատ մոտ էր միավորմանը:

Ըստ Պապուաշվիլու, ի տարբերություն Իսլանդիայի, ԵՄ-ի ներկայիս ղեկավարների ծրագրերում Վրաստանի անդամակցության հարցը, երբեք լուրջ չի քննարկվել՝ հասկանալի պատճառներով:

Վրաստանի ԱԺ նախագահի կարծիքով, ԵՄ-ի իրական ծրագրերում վրացիների  մասով կար միայն հետևյալը՝Վրաստանը նախատեսված էր որպես Ռուսաստանի դեմ բուֆեր, ինչպես նաև՝ որպես  «քավության նոխազ» «Եվրոպան ընտրելու» և, հետևաբար, ռուսական ագրեսիայի ենթարկվելու համար: Ռուսաստանի կողմից խաղաղ վրացական քաղաքների ռմբակոծությունների կադրերը պիտի  նախատեսված լինեին «Եվրոպան միավորելու» համար «ռուսական սպառնալիքի» դեմ: Ճիշտ այնպես, ինչպես այսօր Ուկրաինայից ստացված կադրերն են աշխատում այս նպատակին հասնելու համար:

Վրաստանն արդեն իսկ փորձ ուներ «եվրոպական օգնության և համերաշխության» հետ կապված՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ եվրոպական լրատվամիջոցներում ռուսական ագրեսիայի վերաբերյալ վրդովմունքի խոսքերի և Վրաստանից «սարսափելի պատկերների» պակաս չկար, բայց Վրաստանը այդպես էլ  իրական օգնություն  չստացավ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, հիշեցնում է Պապուաշվիլին, բացատրելով, թե ինչու այսօր իր երկրի իշխանությունները մերժեցին ԵՄ-ի ներկայիս ներկայացուցիչների առաջարկը, դառնալ «երկրորդ Ուկրաինա»։

Ամեն ժողովուրդ, գոնե իր սխալների վրա պիտի հետևություն կատարի, որպեսզի նոր սխալներ չգործի, և այս հարցում Վրաստանի իշխանությունները հետևողական կլինեն մինչև վերջ, եզրափակում է Վրաստանի ԱԺ նախագահը:

Փաստորեն, ԵՄ-ի ներկայիս ղեկավարները, պարտվելով Ուկրաինայում, փորձում են նոր «մանրսադրամ-երկրներ» գտնել, որպեսզի Ռուսաստանի դեմ քարոզչական արշավը նոր թափ ստանա:

Եվ այս հարցում նրանք հայտնվել են դժվարին վիճակում, այդ իսկ պատճառով էլ, իրենց ձախողումների համար փորձում են մեղադրել նույնիսկ ներկայիս Թրամփի վրաչակազմին:

Իսկ վերջին պարտությունը Գերմանիայի տեղական ընտրություններում պարզապես ԵՄ -ի ղեկավարներին հիստերիայի մեջ է գցել:

Փաստացի, կարող ենք արձանագրել, որ նոր փնտրտումներից, բացառությամբ Հայաստանի, այլ երկիր չի համաձայնվում խաբվել ԵՄ-ի ներկայիս ղեկավարներին:

Այդ իսկ պատճառով էլ, ներկայիս Հայաստանի իշխանության գինը Բրյուսելում դարձել է անգին:

Էլ ո՞ր ժողովրդին հնարավոր կլինի խաբել, այն էլ՝ այս չափի, որպեսզի կամովին համաձայնի նոր «մանրադրամի» դեր կատարել:

Այլ հարց է, որ սա հայ ժողովուրդի ամենամեծ խայտառակություններից է:

Դրա համար է նաև, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ընդդիմադիր վերնախավի առանցքային գործիչների որս է սկսվել, որպեսզի հնարավոր լինի այդ քաղաքականությունը իր տրամաբանական ավարտին հասցնել:
Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>