Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ)
Լողորդ Հովհաննես Գաբրիելյանը սահմանել է պատմական ռեկորդ՝ դառնալով այն եզակի մարդը, որը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով: Հաղթահարված հեռավորությունը կազմում է 74 կիլոմետր:
Անընդմեջ լողի ամբողջ գործընթացը տևել է գրեթե 34 ժամ: Գերբարդ ֆիզիկական փորձությունից հետո մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ուժերը վերականգնելու նպատակով:
--
Նկատենք, որ նախկինում՝ 1990թ. հունիսի 10 Իգոր Ներսիսյանը ևս կտրել-անցել էր Մեծ Սևանի մի ափից մյուսը՝ ջրում անդադար լողալով 15 ժամ 50 րոպե 37 վայրկյան:
Այդ ընթացքում նա միջինը 12 աստիճան ունեցող ջրում հաղթահարել էր մոտ 63 կմ, թեպետ պաշտոնապես գրանցվել է մեկնարկի ու ափելման կետերի միջև ուղիղ գիծը՝ 45 կիլոմետր: Ի դեպ այդ արդյունքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Իգոր Ներսիսյանը այդ լողերթով ցանկանում էր ուշադրություն հրավիրել Սևանա լճի բնապահպանական խնդիրների վրա:

