Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ
14
Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) Պատերազմ Արցախում
Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև

Չափավորեք Ձեր ընթացքը

Վահե Հովհաննիսյանը գրում է
«Երեկ՝ Խաչվերացի տոնին, բացառիկ կարևորության ուղերձ հղեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Իր ոճով՝ հստակ ու առանց ձևական մեղմության, խոսեց մեր ներքին բարքերի և հարաճուն հանրային դեգրադացիայի մասին։ Խորհուրդ կտամ՝ բոլորը լսեն։
Մենք ցանկապատի, կայանատեղիի համար պատրաստ ենք իրար սպանել։ Պատրաստ ենք դանակահարել, կրակել՝ մեքենայի ազդանշանի, հայացքի, ֆեյսբուքյան գրառման և այլ նման բաների համար։
Ագրեսիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են։ Մենք ապրում ենք անասնական ագրեսիայի մեջ, որը միայն ուժեղանում է, և համատարած ստի մեջ։
Ես որևէ լավատեսություն չունեմ, և կանխատեսում եմ իրավիճակի վատթարացում։
Մոտավորապես երկու հավասար մասի բաժանված հասարակություն, որը ընդհանուր եզրեր արդեն գրեթե չունի։ Քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց ոչնչացնել։ Պարզ չէ՞, որ այս տրամադրությունները արագ կիջնեին հանրության տարբեր շերտեր։
Պարտությունը, խեղճությունը, օտարի առաջ չդադարող ստորացումը, ագրեսիան, կզցնելն ու բռնելը «քաղաքական նորմալություն» դարձնելը պարզ է, որ կբերեր հասարակության այս վիճակին։
Քրիստոնյա հայ ժողովուրդը վայրենանում է, ստի և ագրեսիայի մթնոլորտը ի զորու է ամեն ինչ ջարդել, քանդել, անապատացնել մեր երկիրը։
Ու պատահական չէ, որ էլի եկեղեցին խոսեց ու որպես առաքելություն տեսավ ագրեսիայի ու վայրենացման թեմայի մասին ահազանգելը։ Ինչո՞ւ. շատ պարզ պատճառով, որովհետև պետությունը այս գործը տապալել է, հանրային էլիտաները տապալել են, բոլոր ինստիտուտները կա´մ քանդված են, կա´մ վախեցած, կա´մ մտքից զուրկ։
Այնինչ սա ամենակարևոր խնդիրն է։ Արտաքին գործոնների հանդեպ մեր համազգային խեղճությունը, ներքին արժեհամակարգային փլուզումները, առաքելության գիտակցումով և ներուժով վերնախավերի բացակայությունը ներքին ագրեսիան հասցրել են անասնական որակների։
Երբ Հաջիևը Գանձասարում ծաղրում է մեր ամբողջ ժողովրդին, իսկ մենք պատասխանելու իրավունք չունենք, երբ երկիրը մի մեծ բանտի է վերածվում, երբ իշխանական կարևոր աշխատասենյակներից հանդարտության փոխարեն ագրեսիա է հորդում, երբ երկրի ԱԺ-ում անընդհատ խոսվում է էն մասին, թե ո´վ, ե´րբ և ո´ւմ առաջինը կծեծի, երբ երկրում Վեհափառի ու Սրբազանների են դատում, ու Մայր աթոռին քացի տալու տեսարաններ են լինում, երբ հասարակություն չունի հեղինակություններ ու տրամադրություններ ձևավորող սոլիդություն, արդյունքը լինում է սա։
Մենք լրջագույն խնդիր ունենք. Ներքին հանրային երկխոսություն սկսել։ Պատմական լիդերությունը, իմ կարծիքով, հիմա սա է։ Հասարակության շերտերը պետք է սկսեն իրար հետ խոսել՝ կենցաղային թեմաներից սկսած։ Վերջը՝ ի՞նչ ենք մենք իրարից ուզում։ Ինչքա՞ն կարելի է լինել խեղճ ու ագրեսիվ։ Ինչքա՞ն կարելի է խաբել իրար, խաբել դիմացինին, ապրել ազգային և անհատական ստի մեջ։
Ներքին համերաշխությունը ամենակարևոր գործն է, իսկ դրա տեխնոլոգիական լուծումը ներքին երկխոսությունն է։ Սա սկզբում լինելու է շատ դժվար, անդուր, ագրեսիվ դրսևորումներով, չհասկացվածության ահռելի պաշարով, բայց դա առողջացման միակ ճանապարհն է՝ հանրային, քաղաքական, պետական, անձնական առողջացման միակ ճանապարհը։ Ես ինքս պատրաստվում եմ իմ գործունեությունը այս ուղղությամբ կառուցել, քանի որ գոնե տեսանելի ապագայում չեմ հավատում դասական քաղաքական պրոցեսների արդյունավետությանը։
Նորից եմ խորհուրդ տալիս լսել Միքայել Սրբազանի երեկվա խոսքը՝ «Չափավորե´ք ձեր ընթացքը…»
Լսելուց հետո էլ մտածենք լուծումների մասին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>