Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից.
------------------
«ԱԺ ընտրություններին մենք մասնակցում էինք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Մեր ծրագրի մեխը երաշխավորված խաղաղությունն է։
Հակառակ կողմում գլոբալ պատերազմի և հակառուսական ինտերնացիոնալի տեղական դրածոներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված հինգերորդ շարասյունը՝ Համաշխարհային պատերազմի կուսակցության հայաստանյան մասնաճյուղը։
Մեր առաջարկն այլընտրանք է Հայաստանի համար։ Ընտրություններն աննախադեպ ձևով կեղծվեցին, և առայժմ հնարավոր չէ կյանքի կոչել այդ ծրագիրը։

Հիմա Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է գլոբալ պատերազմի մեջ։ Վրաստանը հրաժարվեց մանրադրամ դառնալու հեռանկարից, քանի որ դասեր քաղեց 2008 թվականին Սահակաշվիլու արկածախնդրության հետևանքներից։
Քաղաքացի Նիկոլ Փ․-ն, դրսի ուժերի թելադրանքով, Հայաստանը թշնամացնում է մեր ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Ռուսաստանի հետ։ Պաշտոնական Երևանն ու Մոսկվան արդեն պատերազմի մեջ են․ պատերազմն այդ դիվանագիտական, տնտեսական և տեղեկատվական հարթություններում է։ Հենց սա՛ է հիբրիդային կոչված պատերազմը։

Բայց պետք է իրերն իրենց անուններով կոչել․ հիբրիդային պատերազմը ՌԴ-ի դեմ՝ Հայաստանի ու մյուսների շահերի և կյանքի գնով, վարում են ԵՄ այն չինովնիկներն ու ԵՄ անդամ երկրների այն ղեկավարները, որոնք գլոբալ պատերազմի կուսակցության և հակառուսական ինտերնացիոնալի անդամներն են։

Ուշագրավն այն է, որ այդ շրջանակների գործունեության արդյունքում տուժում են ոչ միայն Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի ժողովուրդները, այլև բուն ԵՄ քաղաքացիները։ Պատահական չէ, որ ԵՄ շարժիչ երկրներից հանդիսացող Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վարկանիշը շրիշակային մակարդակի վրա է, իսկ մեկ այլ գլոբալիստի՝ Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունն օրերս խայտառակ պարտություն կրեց կարևոր նշանակություն ունեցող տեղական ընտրություններում։
Գերմանիայում առավելագույն ձայներ ստացավ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը դեմ է Ռուսաստանի հետ հակադրմանը, դեմ է Գերմանիայի բյուջեի ու գերմանացիների բարեկեցության հաշվին ուկրաինական պատերազմի ֆինանսավորմանը։

Տեղին է նշել, որ Գերմանիան, 2022 թվականից սկսած, ավելի քան 100 միլիարդ եվրո է հատկացրել ուկրաինական պատերազմի համար, որի զգալի մասը Զելենսկու իշխանությունը կոռուպցիոն սխեմաներով գրպանել է։
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն իրական խաղաղության կողմնակից է։ Իսկ ահա Մերցերը, Ուրսուլաները, Մակրոնները ԵՄ-ին տանում են 2030 թվականին Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմ վարելու արկածախնդրությանը, ինչը կատաստրոֆա կլինի համաշխարհային մակարդակով։

Բայց այդ արկածախնդիրների ու ֆյուրերիկների համար մարդկային կյանքերն ու արևմտյան, այսինքն՝ համամարդկային արժեքները զրոյական նշանակություն ունեն, ինչպես որ արցախցիների կյանքը զրոյական արժեք ուներ սրանց համար 2022 թվականին, երբ հայերի էթնիկ զտմանը նպաստող որոշում կայացրեցին Պրահայում։
Նիկոլ Փ․-ն հենց այդ արկածախնդիրների պաշտպանյալն է, որին հանձնել են Թուրքիայի խնամակալությանը՝ խոստանալով իր իշխանության պաշտպանություն՝ Հայաստանը հակառուսական մանրադրամ դարձնելու դիմաց։

Շահառուները տվյալ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանն են, բայց դա Նիկոլ Փ․-ին ու իր դրսի տերերին բացարձակապես չի հետաքրքրում։ Հետո ի՞նչ, որ արանքում Արցախը հայաթափվեց, և հերթը հասել է Հայաստանին։ Նիկոլ Փ․-ի համար կարևորն իր կաշվի փրկությունն է, իսկ գլոբալ պատերազմի կուսակցության համար կարևորը ռուսներին մեր տարածաշրջանից հեռացնելն է։
Գլոբալիստները հայերի էթնիկ զտումների համար չեն ցավում․ նրանք նույնիսկ իրենց սեփական երկրների ժողովուրդների համար չեն ցավում և թքած ունեն նրանց կյանքի վրա։
Գերմանացիները վերջին ընտրություններում մերժեցին այդ հակամարդկային քաղաքականությունը։ Ֆրանսիացիներն ու մյուս ժողովուրդները նույնպես մերժելու են նեոֆաշիզմը։
ԵՄ քաղաքացիներն այլընտրանք ունեն, հայ ժողովուրդն էլ այլընտրանք ունի․ մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու։ Օրինա՛կ վերցնենք գերմանացիներից, օրինա՛կ վերցնենք «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից»։
 
Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
10.09.2026.
Ձայնագրությունը՝ այս հղումով
https://www.facebook.com/watch/?v=1397723565134954
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>