Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում
Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։
Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։ 44–օրյա պատերազմից հետո նա մարզի մյուս համայնքապետերի հետ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում։
Առուշանյանը նաև ընդգրկված էր ընդդիմադիր դաշինքում, նաև կալանավորվել է:
Բայց, փաստորեն նրա կյանքի երազանքը Նիկոլ Փաշինյանին հնազանդորեն ծառայելն է:
Հոգով-սրտով ՔՊ-ականը, ՔՊ-ի գորիսյան դե՛մքը կփորձի իր պաշտոնից կառչած մնալ «Բիզնես» կուսակցությունով, որ ՔՊ–ի հետ դաշինք է կազմել: Շա՛տ բնութագրական է, նույնիսկ՝ չափազանց. ՔՊ-«Բիզնես» դաշինք:

