ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

«Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել

«Հրապարակը» գրում է. «Սեպտեմբերի 9-ին խորհրդարանում՝ ԱԺ տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովը 2021-2026 թվականներին ղեկավարած, այժմ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրված իջեւանցի Վահե Ղալումյանը, պատասխանելով սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների վերաբերյալ Էդգար Ղազարյանի հարցին, ասաց․ «Տավուշի մարզից ոչ մի տարածք չի տրվել»։

Պարզ է, որ Վահե Ղալումյանը կրկնում է իր մանկության ընկեր, կուսակից, իրեն հավերժ պատգամավոր դարձրած Նիկոլ Փաշինյանին, որը նույնպես հայտարարում է, որ սահմանազատումով ՀՀ-ից Ադրբեջանին ոչ մի մետր տարածք չի հանձնվել` նկատի ունենալով, որ հանձնվածն ադրբեջանական տարածքներ են։ Սակայն ակնհայտ սուտը ինչքան էլ կրկնես, այն ճշմարտություն չի դառնա։
2024թ․ գարնանը, բացի Կիրանց-Բաղանիս հատվածում 30 տարվա ամրացված հայկական դիրքերն Ադրբեջանին հանձնելուց, Ադրբեջանին է հանձնվել նաեւ ՀՀ տարածք հանդիսացող եւ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող 58 անշարժ գույք՝ ավելի քան 15 հեկտար տարածք։ Այդ տարածքների սեփականատերերը` Կիրանցի բնակիչները, ունեին ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տրված սեփականության իրավունքի վկայականներ, նրանք տասնամյակներ շարունակ հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ, մասնակցել են ընտրություններին, այդ թվում` 2018 եւ 2021 թվականներին կայացած, եւ մեծ մասն էլ Նիկոլ Փաշինյանին է ընտրել։ Եթե այդ տարածքները Կիրանցի բնակիչներին եւ Հայաստանին չէին պատկանում, ինչո՞ւ է գաղտնի ընթացակարգով` սեփականատերերին, որպես փոխհատուցում, գումարներ վճարվել, որոնց չափն էլ գաղտնի է պահվում։

Սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերի հանձնումը, դրա դիմաց պետական բյուջեից դրամական փոխհատուցումները կատարվել են կառավարության գաղտնի որոշումներով։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայում այդ գործընթացը՝ գումարների հատկացումը, դադարեցվա՞ծ է»։

Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»: Եթե սա օրինական գործընթաց է, ՀՀ օրենսդրության շրջանակներում է իրականացվում, եւ ՀՀ տարածքից ոչ մի կտոր չի հանձնվել Ադրբեջանին, ինչո՞ւ է գործընթացը փակ: Կիրանցի 6 բնակիչ, որոնց հարազատները հայրենիքի պաշտպանության համար զոհվել են, սկզբունքորեն, կատեգորիկ կերպով հրաժարվել են Ադրբեջանին հանձնված իրենց հողերի համար դրամական փոխհատուցում ստանալուց՝ հայտարարելով, որ հայրենի հողը չի վաճառվում։

Բացի այդ տարածքները, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին են հանձնվել նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մի հատված եւ այդ ճանապարհի Կիրանցի կամուրջը, որոնք միշտ եղել, համարվել են Հայաստանի տարածք։ Այդ ճանապարհը, կամուրջն Ադրբեջանին հանձնելուց հետո Կիրանց գյուղով ձգվող նոր ճանապարհ, Կիրանցի պատն ու դրա շարունակություն հանդիսացող թիթեղյա ցանկապատը սարքեցին։ Սահմանազատման գործընթացը միակողմանի էր ու ապօրինի, դրանով միայն Հայաստանից տարածքներ հանձնվեցին 2024թ․ մայիսին, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր դրանից ամիսներ անց՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին: Կիրանցից հողերի հանձնումը գյուղի կյանքի վրա բացասաբար է ազդել։ Սահմանազատման գործընթացով Կիրանցի հողերի հանձնումից հետո նվազեցին գյուղի արոտավայրերը, որի հետեւանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը մոտ 30 տոկոսով կրճատվեց։ Բազմակի անգամ նվազեց հացահատիկի մշակությունը, 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, 2025 եւ 2026 թվականներին՝ ընդամենը 6-7 հեկտար։ 2025 եւ 2026 թվականներին, բացի գյուղի տնամերձ հողամասերը, Կիրանցում գարնանացան չի արվել։ 2024 թվականին տարբեր պաշտոնյաներ խոստանում էին, որ սահմանազատումից հետո Կիրանցի սահմանագոտում կականազերծվի մոտ 20-25 հեկտար տարածք, եւ գյուղի բնակիչներն այդ հողերը կմշակեն, սակայն այդ խոստումը չիրականացվեց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>