Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ»
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը գրում է. «622 հազար դոլա՞ր։ Չկա։
Հավաքագրո՞ւմ։ Չկա։
Պետական գաղտնի՞ք։ Չկա։
Լրտեսությո՞ւն։ Չկա։
Պետական դավաճանությո՞ւն։ Չկա։
Բայց «գործը» կա։
Սկզբում այնպիսի աղմուկ էր, կարծես դարի լրտեսական բացահայտումն էր։ Հիմա, երբ հերթով պարզվում է, որ այդ պատմության բոլոր «փաստերը» իրականությանը չեն համապատասխանում, մնում է միայն մի բան՝ մեղադրանքի փլուզված շղարշը։ Մեծ աղմուկ։ Մեծ մեղադրանքներ։ Իսկ վերջում` ոչինչ։
Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ»»։

