Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել
Սոնա Աղեկյանը գրում է. «Պետք է արձանագրեմ, որ Արեգնազ Մանուկյանը ազատազրկված վիճակում ավելի ազատ է, քան ՔՊ-ական կին պատգամավորներն ու նախարարները.
Ձեր խաղաղ երեկոն շաքարով կիսեմ. այսօր լրանում է երկու ամիսը, ինչ Արեգնազ Մանուկյանը ապօրինի կալանավորված է. 2 ամիս՝ ընտանիքից, երեխաներից, այդ թվում անչափահաս աղջկանից, տարեց մորից, հարազատներից հեռու։ 2 ամիս՝ մի գործի շրջանակում, որի հիմնավորվածությունը ենթադրությունն է…
Ի՞նչ է կատարվում Հայաստանում, երբ քաղաքական դիրքորոշում ունենալը, իշխանությանը հիմնավոր քննադատելը և սեփական համոզմունքների համար պայքարելը մարդուն հասցնում են բանտախուց։ ՔՊ-ական իշխանությունը պետք է հասկանա՝ ճաղերի հետևում մարդուն պահելով՝ հնարավոր չէ բանտարկել նրա գաղափարները, համոզմունքներն ու պայքարը։
Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել։ Ժողովրդավարության բաստիոնում մարդու, քաղաքացու ազատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի… Անհնար է այլևս գործող բռնատիրական համակարգին դիմանալը»։

