Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է իր դեմ կարված «գործին» և դրա հետ կապված՝ իր ապօրինի կալանքը 3 ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի երեկվա որոշմանը.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանում կալանքը շարունակում է մնալ պատժի և քաղաքական հետապնդման գործիք։ Կալանքը նաև քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես մեկուսացնելու գործիք է դարձել։ Այդպես է բոլոր ավտորիտար և տոտալիտար երկրներում․ Հայաստանը բացառություն չէ։

Քաղաքացի Նիկոլ Փ․-ն վախենում է իմ դեմ կարված գործի և այդ գործի շրջանակներում Արեգնազ Մանուկյանին քաղաքական հետապնդման ենթարկելու փաստի հրապարակային քննարկումից։

Փակ դատավարություն անցկացնելու որոշումը նրա հիբրիդային վախերի մասին է խոսում։ Եթե Նիկոլ Փ․-ն հիմնավոր փաստեր ունենար և ապացուցված մեղադրանք, ապա չկասկածե՛ք, որ կողմ կլիներ բաց դատավարությանը, որպեսզի հրապարակային թամաշա սարքելու հնարավորություն ստանար։ Բայց քանի որ դրանք չկան, գնում է ծածկադմբոց անելու ճանապարհով․ անունը դրել են «պետական գաղտնիք» և անցել փակ ռեժիմի։

Իրականությունն այն է, որ գեբելսյան ոճի ստերը պայթել են, բայց հոդվածները պահպանվել են։ Հիբրիդային այս գործը մինչև ընտրությունների օրն առավելապես ներքաղաքական նպատակ էր հետապնդում․ նախապատրաստվում էին մանդատագողության և իշխանազավթման։ Հունիսի 7-ից հետո այս գործն արդեն ունի արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական շեշտադրում։

Սրանով Նիկոլ Փ․-ն պաշտոնապես թշնամի է հայտարարում Ռուսաստանին, որի հետ ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները դրսի թելադրանքով վերածվում են թշնամականի, իսկ Հայաստանը դառնում է աշխարհաքաղաքական բախումների մանրադրամ՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների խառնուրդային մոդելով։ Այս ամենն, ի վերջո, Հայաստանն արժանացնելու է Արցախի ճակատագրին:
Բայց դա Նիկոլ Փ․-ին և, առավել ևս, դրսի ուժերին չի հետաքրքրում։ Նիկոլ Փ․-ի առջև պահանջներ են դրվել․ դրանք են՝

· Հայաստանում ադրբեջանական Սահմանադրության ընդունումը,

· «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հանձնումը թուրքական աշխարհին,

· ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում Հայաստանի անդամակցության դադարեցումը,

· Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզումը,

· Գյումրիից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը,

· Երկաթգիծը թուրքական աշխարհին հանձնելը,

· Սահմանազատման և սահմանագծման անվան տակ ադրբեջանական սցենարով Հայաստանի կողմից տարածքային զիջումների իրականացումը,

· Հայաստանի դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի ապահովումը,

· Ատոմակայանի փակումը,

· Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդումը։

Այս և այլ պահանջների բավարարման հիմնական շահառուն Թուրքիան ու Ադրբեջանն են, ինչպես որ Նիկոլ Փ․-ի ձեռքերով Արցախի դավաճանական հանձնման դեպքում եղավ։

Բոլոր այն ուժերն ու գործիչները, ովքեր դեմ են նշված կետերի իրականացմանը և ունեն դիմադրություն կազմակերպելու պոտենցիալ, ապօրինաբար հետապնդվում են և կալանավորվում։ Այս շարքում վերջինը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կալանավորումն էր։

Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ։

Նիկոլ Փ․-ն բաց տեքստով հայտարարում է, որ գործի պատճառն իմ ընդդիմադիր գործունեությունն է, հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթին կողմ լինելը, Արևմուտքի հետ նորմալ, գործընկերային հարաբերություններին կողմ լինելը՝ Ռուսաստանի հետ թշնամաբար չտրամադրվելը և այդ տրամադրությամբ Արևմուտքի հետ հարաբերությունները չկապելը, թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկմանը դեմ լինելը, Հայաստանը հակաիրանական կոալիցիայի մաս դարձնելուն ընդդիմանալը։

Մեր դատավորի բախտն այս առումով չի բերել․ ինքը մի կողմից ճնշվում է Նիկոլ Փ․-ի կողմից և պետք է հակաիրավական որոշումներ կայացնի, բայց մյուս կողմից հասկանում է, որ Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը վերաբերող հարցերի հետ գործ ունի և կարող է մասնակից դառնալ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նախագծի կյանքի կոչմանը։
Ամեն դեպքում, բոլորը պետք է իմանան, որ վաղ թե ուշ անհատական պատասխանատվության են ենթարկվելու իրենց արածների ու չարածների համար։
Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների շահերի դեմ արված քայլերն արդարացում չունեն, վաղեմության ժամկետ՝ նույնպես։
Այնպես որ, լա՛վ մնացեք»։

Անդրանիկ Թևանյան,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
09.09.2026.
--
Մանրամասն՝ ձայնագրությամբ, այս հղումով
https://www.facebook.com/reel/1446271877315722
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>