Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Այսօր առավոտյան ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Այս պահին իրավապահ մարմինները նրա ձերբակալության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանի ձերբակալության պատճառների թվում մեկը համացանցում տարածված ձայնագրությունն է, որում Մեղրիի համայնքապետը հայհոյանքներ է հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։
Միաժամանակ, մեր տեղեկություններով, իրավապահների ուշադրության կենտրոնում է նաև դիզվառելիքի հնարավոր յուրացման հետ կապված հանգամանքը։
Ըստ աղբյուրների` իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել մաքսանենգ ճանապարհով դիզվառելիքի յուրացման խոշոր դեպք, որն իբրև առնչվում է համայնքապատի շրջապատի հետ»։

