Պուտինը Թրամփին պատմել է, թե ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար ԱՄՆ-ն ինչ կարող է անել. Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում նշել է, թե ամերիկյան կողմն ինչ քայլեր կարող էր ձեռնարկել Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։
Նա հավելել է, որ Պուտինը Թրամփին տվել է հատուկ ռազմական գործողության գոտում տեղի ունեցողի օբյեկտիվ վերլուծությունը, ինչպես նաև գնահատել է Ռուսաստանի առաջադրված խնդիրների իրագործման հեռանկարները։
«Ի դեպ, նշվել է նաև, թե ամերիկացիներն իրականում ինչ կարող էին անել ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի համար»,- ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահի օգնականը Պուտինի և Թրամփի տեղի ունեցած զրույցը բնութագրել է կառուցողական և բավականին անկեղծ:

