Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել, բայց միայն թիվ, անվանացակը չեն հրապարակում
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել՝ կապված 44-օրյա պատերազմի զոհերի թվի հետ:
«ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Պրահայում ՑԵՎՌՈ համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` նշելով 4800. «44-օրյա պատերազմի ժամանակ 4800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք»։
Այս հայտարարությունից հետո նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանել էր, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է»։
--
Ակնհայտ է, որ փաշինյանական իշխանության մարմինները, նաև իշխանության ներկայացուցիչները ոչ միայն տարբեր ժամանակներում զոհվածների տարբեր թվային տվյալներ են նշում, այլև հետևողականորեն խուսափում են զոհվածների անվանացանկը հրապարակելուց:
Միևնույն է, եթե նույնիսկ իշխանության հրապարակած տվյալները մի պահ ենթադրենք, թե ճիշտ են, փաստը մնում է փաստ, որ Փաշինյանական իշխանությունը հազարավոր տղաների կանխամտածված մատնեց մահվան, որպեսզի մի քանի տարի հետո հպարտանա, թե Արցախի բեռից ազատվել է:

