Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ… Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ, կարողանում եք՝ հաղթեք, եթե չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Պահանջում ենք՝ այս կարովի գործը բաց դատավարություն ունենա․․․ պայթելու է․ ակցիա ԲԴԽ-ի դիմաց
8
Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Կարևոր է լինել դատարանի մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Պատերազմ Արցախում
Պուտինն ամեն ինչ բառացի է ասել․ ի՞նչ է սպասվում Նիկոլին Մոսկվայում․ Երվանդ Բոզոյան Կարևոր է լինել դատարանի մոտ Զանգվածային ձերբակալություններ՝ Գեղարքունիքի դպրոցների տնօրենների շրջանում «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել, բայց միայն թիվ, անվանացակը չեն հրապարակում Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Սերբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հազարավոր մարդիկ են մասնակցել Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը «Գոյ» թատրոնը «վերադառնում» է. «Առաջիկայում մեր ասելիքով կողողենք երևանյան թատերական իրականությունը» «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը 28 հարց՝ ավագանու օրակարգում․ զեկուցվում է ընդամենը 2-ը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Փաշինյանն ասում է՝ հեղափոխություն արեք, ես էլ ձեզ ջարդեմ… Այո՛, չեմ թողնելու, կրակելու եմ, կարողանում եք՝ հաղթեք, եթե չէ՝ բոլորիդ կզզացնելու եմ. Ստեփան Դանիելյան Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Մեսրոպ Մանուկյանի Երևանի ավագանու մանդատը փոխանցվեց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Կարապետ Վարդանյանին «Գործ»-ը փլուզվել է, մնացել է միայն քաղաքական պատվերը Հայոց եկեղեցու դեմ իշխանությունների հորինած «գործը» վերադարձրեցին դատավոր Սերժ Ռուշանյանին Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Կանադան, Մեքսիկան, Գրենլանդիան ներկված են ԱՄՆ դրոշի գույներով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» նախնական դատալսումների առաջին դատական նիստը սեպտեմբերի 8-ին Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց (ֆոտոշարք) «Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- Արեգնազ Մանուկյան Հենց վաղը պետք է դատարանում Անդրանիկ Թևանյանի գործը կարճվի․ ասեմ՝ ինչու Նժդեհի խցում են պահում Թևանյանին, ԲԴԽ-ն սպասում է WhatsApp-ի նամակի․ Աղեկյան «Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է» Պուտինը և Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. Պեսկով «Ապացույցներ պետք չեն, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինքնախոստովանական հայտարարություններ է անում. այս մարդն իրեն միապետ է հռչակել». Լարիսա Ալավերդյան FT. Թրամփի բանագնացների այցը Կիև և Մոսկվա անարդյունք ավարտվեց Անդրանիկ Թեւանյանի գործը ծայրից ծայր քաղաքական է. ակցիա ԲԴԽ–ի դիմաց Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարգալույծ հռչակված ու այլևս աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը, ինչպես հայտնի է, գործադիր իշխանության ուղիղ հովանավորությամբ բռնազավթել է Հովհաննավանքը: Հայ առաքելական եկեղեցուց բռնազավթված այս եկեղեցու անվանումը վերջին օրերին վերստին շրջանառվում է լրահոսում՝ կապված խայտառակ տեսանյութի հետ, որտեղ արձանագրված է, թե սրբավայրն ինչպես է պղծվում՝ վերածված լինելով ռաբիս տաշի-տուշիատեղի:

Ու թեպետ աղմուկից հետո ՔՊ-ի վերոնշյալ հովանավորյալ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», տեղացիները վկայում են, որ ոչ մի բան էլ սարքված չէ, ավելին՝ նման «տաշի-տուշիներ» էլի են անցկացվել բռնազավթված եկեղեցու մերձակայքում:

Ի լրումն, Մայր Աթոռը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ «վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»:

Ինքնին հասկանալի է, որ բազմաթիվ մարդիկ, հավատացյալներ ու ոչ միայն հավատացյալներ զայրացած ու վրդովված են:

Բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե խիստ զարմանալի է տեղի ունեցողը: Ի վերջո, ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ու նրա քաղմերձավորների արշավի համատեքստում ինչ անթույլատրելի, անընդունելի, արգահատելի ամեն ինչ կարող է լինել: Նման իրավիճակն ու դրսևորումներն արտացոլում են փաշինյանական իշխանության և այդ իշխանության կողմից խրախուսվող տիրադավների ձեռագիրն ու «հավատո հանգանակը»: Նրանք, հասկանալի է, եկեղեցին բոլոր առումներով վարկաբեկելու մղումների մեջ են: Ու, գիտեք, եթե մարդիկ խիղճ ու հավատ չունեն, եթե Աստվածաշնչից որևէ տեքստ անգիր արտասանելը շփոթում են հավատ և աստվածավախություն ունենալու հետ, եթե խորապես թողություն հայցելու և ապաշխարելու խորհուրդները շփոթում են «փարթիի», «դուքանի» հետ, նրանք եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն:

Մեկ բան է մխիթարում. մեր, հատկապես միջնադարյան վանքերը շատ դաժան փորձությունների միջով են անցել՝ մինչև մեր օրերին հասնելը: Շատերը մնացել են կանգուն: Մնացել են սրբավայր: Նույնիսկ՝ խոնարհվածները:

Այս փորձությունն էլ, որ փորձանք է դարձել երկրի ու ժողովրդի գլխին, մի օր, անկասկած, կսպառվի, կանցնի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>