Մեսրոպ Մանուկյանի Երևանի ավագանու մանդատը փոխանցվեց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Կարապետ Վարդանյանին
«ՔՊ անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը , Նատալյա Սինորյանը և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը իրենց դիմումների համաձայն դադարեցրել են ավագանու անդամի իրենց լիազորությունները»,- Երևանի ավագանու հերթական նիստի մեկնարկին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ի հուլիսի 27-ի արձանագրությամբ մանդատները տրվել են ՔՊ ցուցակի հերթական հաջորդ համարի տակ գտնվող՝ Գոհար Սաֆարյանին, Սերգեյ Ապրեսյանին, Արթուր Մայիլյանին, իսկ «Մայր Հայաստան» խմբակցությունից՝ Կարապետ Վարդանյանին։
Ավագանին ընդունեց որոշում որով հաջորդ նիստը կգումարվի հոկտեմբերի 13-ին, ժամը 10-ին։
Ավինյանը ներկայացրեց օրակարգը, որը բաղկացած է 28 հարցից։ Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներն առաջարկեցին մի քանի հարց, մասնավորապես քաղաքապետարանի բյուջետային ծախսերին վերաբերող՝ դարձնել զեկուցվող, բայց ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց։

