Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց
Բաց և արդար դատավարության պահանջով բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց5
Սեպտեմբերի 8-ին մեկնարկում է քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատավարությունը։
Դատավարության մեկնարկից առաջ՝ սեպտեմբերի 7-ին, «Մայր Հայաստան»-ը բողոքի ակցիա է նախաձեռնել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց։
Մեր պահանջներն են՝
1. Դատավարությունն անցկացնել բաց, հրապարակային և թափանցիկ ձևով։
2. Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։
3. Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և քաղաքական ուժերին՝ միանալու ակցիային և միասին բարձրաձայնելու մեր բողոքն ու պահանջը՝ հանուն արդարադատության և օրենքի գերակայության։
Տեսանյութը՝ այս հղումով
https://www.youtube.com/live/SUOj2lhVjSg

