«Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի
«Սպայկա» ընկերության վիճակն օր օրի վատանում է։ ՌԴ արտահանման խնդիրների պատճառով ընկերությունն ամիսներ շարունակ չի վճարում աշխատավարձերը, օրեր առաջ արդեն տեղեկացրել են, որ կրճատում են աշխատավարձերը։
Դա էլ իմանալով ընկերության տարբեր մասնաճյուղերում, ջերմոցներում աշխատող բանվորները ժամեր շարունակ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։
Թե ի վերջո ինչ է խոստացել ղեկավարությունն աշխատակիցներին, առայժմ պարզ չէ։
Panorama.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Սպայկա»-ում բունտ է հասունանում։ Ընկերությունն արդեն ամիսներ շարունակ Փաշինյանի հակառուսական քաղաքականության հետևանքով չի կարողանում իր աճեցրած պտուղ-բանջարեղենն արտահանել ՌԴ, դրանք պահվում են սառնարաններում։
Աղբյուրը` Panorama.am

