Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին
«Վերջին ութ տարիներին եղել են օրեր, երբ ես ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ որ դարձա Հայաստանի վարչապետ»,- անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իր մոտ երբեմն այնպիսի զգացողություն է, որ այս հեղափոխության այսօրվա բովանդակության պահանջարկը ձևավորվել է 374 թվականին, երբ որ ճաշի սեղանի շուրջ սպանվեց Պապ թագավորը։
«Դաժան և ծանր է հնչում, հատկապես զոհվածների հարազատների համար, Ղարաբաղի ժողովրիդ համար, բայց, իմ կարծիքով, հեղափոխությունը հաջողության պատմության ունի»,- նրա խոսքերն է փոխանցում Panorama.am-ը ։
Նկատենք, որ Պապ թագավորի կերպարը Փաշինյանին հանգիստ չի տալիս ու մի տեսակ արդեն այլ հարցեր է առաջ բերում:

