Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ցավոք, կրկին անգամ ականատես եղանք, որ իրավունքի գերակայությունը Հայաստանում տեղ չունի։
Ներկայացված փաստարկները ծանրակշիռ չեն, կանխատեսական դատողություններ են։ Դատարան ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատում, որ պարոն Ծառուկյանն ազատության մեջ մնալով՝ կարող է խանգարել գործի քննությանը։ Դրանք մերկապարանոց հայտարարություններ են»,- նշեց նա՝ ընդգծելով, որ առհասարակ խափանման միջոց կիրառելու անհարժեշտության չկար։
Փաստաբանը հայտնեց, որ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում։

