«Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
4
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿկուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է:

Այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրություն կատարել գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների սրտի օլիգարխն է և կապ ունի իր ընտանիքի, Աննա Հակոբյանի հետ։

«Եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, Նարեկ Նալբանդյանն է։ Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

Նաև հայտարարեց, թե իրեն «ներվայնացնում է» այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։

Նա այս համատեքստում նշեց, որ Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ իրավապահները դեռ փաստեր չեն ներկայացրել, որ շահարկում է իր ընտանիքի անունը, բայցև կրկնեց. «Լռությունը շատ վատ է: Ես պահանջում եմ, որ ամեն անգամ, երբ նման հրապարակում է լինում, իրանք պետք է հերքեն: Ինչի՞ չեն հերքում, ինչ է, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ է: Եթե պարզվի՝ այս լռությունն է փորձ արվում օգտագործել, կապիտալիզացնել որպես գործարար առավելություն, վատ վերաբերմունք ի հայտ կգա»:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ են եղել, որ «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Փաշինյանը նշեց, որ «Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել:

Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Սա քաղաքական թատրոն է: Փաշինյանն ընդամենն իրեն հատուկ ձևերով հայ հասարակությանը փորձում է մատուցել, թե ինքը հրեշտակ է  ու կապ չունի ո՛չ օլիգարխների, ո՛չ կոռուպցիայի հետ: Ի՞նչ է նշանակում՝ «Ինձ Նարեկ Նալբանդյանը ներվայնացնում է՝ չհերքելով իր կապերը մեզ հետ»: Փաշինյանն ասում է՝ ինձ ներվայնացրել է, դրա համար թող իրավապահները նրանով զբաղվեն: Սա արդարադատության ոչնչացում է: Ինքն է որոշում՝ երբ, ում և ոնց դատել: Փաշինյանի դեպքում արդարադատությունը խտրական է: Նորմալ պետությունում վարչապետի՝ արդարադատությանն ապօրինի միջամտելու, իր լիազորությունները չարաշահելու կամ գերազանցելու համար քրեական վարույթներ պիտի հարուցվեին, ու Փաշինյանը ենթարկվեր քրեական պատասխանատվության:

  • Բոլշևիկներն էլ էին իրենց տեռորն իրականացրել հենց ժողովրդի անունից, ինչպես հիմա անում է Փաշինյանը: Սա եղել է իրավաբանության բռնաբարում: Ինձ համար Նիկոլ Փաշինյանը սովորական կամ մոդեռնիզացված բոլշևիկ է, ինչը ես նրա դեմքին եմ ասել 2012թ., երբ դատում էին Վարդան Օսկանյանին: Փաշինյանը գործում է Վիշինսկու պես: Սա ասում է՝ խլենք ու գռփենք: 
  • Հարց է ծագում՝ էդ որ ասում ես՝ մաֆիայի շոշափուկներ են, բա 8 տարի ինչո՞ւ չէիք զբաղվում նրանցով: Նույն նիկոլական դատախազությունը պարզել էր, չէ՞, որ «Սիլ Պլազան» 5000 դոլարով ներկայում նախագահի պաշտոնը զբաղեցնող, այն ժամանակ՝ Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (այն ժամանակ Խաչատրյան էր) ստորագրությամբ վաճառվել է Խաչատուր Սուքիասյանին: Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի՞ ձերբակալված չեն: Կամ եթե ասում ես՝ Գագիկ Ծառուկյանը կոռուպցիոներ է, չէ՞ որ ինքը այ դրանից է քեզ փող տվել, բա Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի հետ միասին բանտում չէ: Սա շարիկովյան բոլշևիզմ է: Փաշինյանն ինֆորմացիոն շորթման գլխավոր մասնագետն է:
  • Փաշինյանը ճեպազրույցում մի տեղ կիքս տվեց. ասաց՝ բա ինչո՞ւ ես Հայաստանում բիզնես չունեմ, հետո հասկացավ՝ ինչ է ասել, ասաց՝ առհասարակ ոչ մի տեղ չունեմ:
  • Փաշինյանն այնքան խելք ունի, որ հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո ինքը Հայաստանում ապագա չունի, փախչելու է. դրա համար այստեղ ոչ մի ներդրում չի անում:
  • Սամվել Ալեքսանյանը ոչ միայն շաքարի արտադրության մենաշնորհն է պահպանել, այլև արտոնություն ունի շաքարի հումքի ներկրման համար, ինչի համար ֆինանսավորում է «Քաղաքացիական պայմանագրին» և «Իմ քայլը» հիմնադրամին: Փաշինյանն իր ողջ քաղաքական կարիերան կառուցել է Սամվել Ալեքսանյանի օլիգարխիկ կերպարի դեմ պայքարով, բայց հիմա շատ լավ տեղավորվել է Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային համակարգի մեջ ու կթում է նրան: Ձեռնարկատերերը հարկային արտոնությունների դիմաց ատկատներ են տալիս՝ գումարներ մուծելով ՔՊ-ին ու Աննայի հիմնադրամին: Երբ Փաշինյանը կանցնի իշխանության կորստի փորձությամբ, կտեսնենք՝ Հայաստանի դեմ էսքան գործեր անելով՝ ումից ոնց ու ինչքան է պարգևատրվել:
  • Ինչո՞ւ մեր հանրությունը չի խոսում այն մասին, որ TRIPP-ի պայմանագիրը ստորագրելուց հետո Ամերիկային հանձնվեցին մեր հանքերը, ինչո՞ւ ոչ մի ընդվզում չեղավ դրա դեմ:
  • Նիկոլ Փաշինյանն այնքան խելք չունի, որ հետևի, որ այն կենտրոնները՝ ԱՄՆ-ը, Եվրոպան, որոնք անդրդվելի էին թվում, այժմ գտնվում են ֆինանսական, տնտեսական և ռազմական հզորության անկման մեջ: Տեղի է ունենում ֆունդամենտալ փոփոխություն: Նիկոլն ու նրա կողմնակիցները պրիմիտիվ պրոպագանդայի տակ են ու համարում են, որ եթե հանձնվես աշխարհի հզորների ողորմածությանը, կշահես: Իրենք չեն հաշվարկում, որ 10-20 տարի հետո Չինաստանն է լինելու առաջատարը, TRIPP-ն էլ ընկնելու է մեր գլխին:
  • Նիկոլ Փաշինյանի ամբողջ իղձն այն է, որ ենթարկվի ոչ թե Ալիևին, այլ Էրդողանին: Փաշինյանի դեմքը թարախից ու թույնից ազատվում է միայն այն ժամանակ, երբ հանդիպում է Ալիևի հետ, իսկ Էրդողանին տեսնելիս առհասարակ երջանկանում է: Նիկոլի երազանքն այն է, որ իր ու Էրդողանի միջև Ալիև չլինի: Նրա այդ երազանքը դեռ չի իրականանում, բայց դեռ հույսը չի կորցրել: Բիշքեկում մեր ողջ պատվիրակության պահվածքն Ալիևի հետ հանդիպմանը ստրուկի ուրախություն էր, անկեղծ երջանկություն:
    • Փաշինյանն անընդհատ խոսում է տնտեսության դիվերսիֆիկացիայից, բայց ինչքան դիվերսիֆիկացնում է, այնքան շատ է ընկնում Ռուսաստանից կախվածության մեջ: Փաշինյանը ոչ մի ալտերնատիվ չի ստեղծում: Այն, որ հիմա ինքը նոր շուկաներ է փնտրում, դա նրանից է, որ Ռուսաստանն է պատժամիջոցներ սահմանել, այսինքն՝ դա Ռուսաստանի ընտրությունն է:
    • Նիկոլն ուզում է քանդել մեր ազգային ինքնության հիմքերը: Հայ եկեղեցու դեմ հարձակումները, «ազգային» բառից հրաժարումը, Արարատի անունից սարսափը, անգամ դասագրքերի անվանումները փոխելը, օրինակ՝ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը դրա վկայությունն են: Երբ Իրանում մասնակցում էինք Այաթոլլա Խամենեիի հուղարկավորությանը, մեզ պարզ ասացին՝ փաստորեն, դուք հրաժարվում եք ձեր ազգային պետությունից: 
    • Մենք միշտ ասել ենք՝ Ադրբեջանի հետ փոխզիջմամբ խաղաղության հասնել հնարավոր է, բայց նաև ասել ենք, որ դա պետք է լինի ազգային ինքնության փոխադարձ հարգանքի հիման վրա, բայց ոչ թե ոչնչացվի ազգայինն ու ասվի՝ խաղաղություն: Դա արդեն խաղաղություն չէ, էֆթանազիա է, Հայաստանի էֆթանազիան: Մի բան է, երբ գալիս, քո տունն առնում են, մեկ այլ բան՝ երբ քեզ մորթում են, տունդ խլում: 
    • Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է բովանդակազուրկ ու կամազուրկ պետություն: 
    • Էնքան ախմախ են, որ չեն հասկանում, որ երբ հայ-ռուսական հարաբերություններն իջեցնում ես ներվային հարաբերությունների մակարդակի կամ խզում ես նրա հետ կապերը, դու քեզ զրկում ես մյուս պարտնյորների հետ ունեցած խաղաքարտերից: Ադրբեջանն այլևս չի վախենում, որ դու կարող ես ինչ-որ համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որովհետև անշրջելիորեն խզել ես հարաբերություններդ նրա հետ: 
    • Նիկոլ Փաշինյանն Ալիևին մի ֆանտաստիկ քաղաքական խաղ է նվիրել ու շատ գոհ է դրանից:
    • Այն ճանապարհը, որով ինքը մեզ տանում է, դա հիասթափությունների, փորձությունների ու վտանգի ճանապարհ է: Բիզնեսը հասկանում է, որ այն հարաբերությունները, որոնք մենք ունեինք ԵԱՏՄ-ի հետ, լավ էլ հնարավորություն էր, ու հիմա իրենց բիզնեսը վտանգի տակ է: Սա խնդիր է Փաշինյանի համար:
    • Նույն այդ Firebird-ի Արհեստական բանականության գործարանի ծրագիրը, որով 300 մեգավատտանոց գործարան են ստեղծելու, և այստեղ ինչ-որ բան արդեն կառուցել են, ոչ ոք չի բացատրում, որ դա մեծ պրոյեկտի մի մասն է: Մեծ գործարանը կառուցելու են ղազախական Էկիբաստուզ քաղաքում, իսկ կապը Էկիբաստուզի ու Հրազդանի միջև գիտե՞ք ինչով է լինելու… Սումգայիթով: Սա խոշոր ռեգիոնալ պրոյեկտ է և տեղավորվում է արևմտաթուրանական գոտու ստեղծման մեջ: Ես պրոբլեմ չունեմ սրա հետ, անգամ, եթե էդ կապն անցնում է Ադրբեջանով (չնայած ամեն րոպե Ադրբեջանը կարող է անջատել այն.- Լ.Զ.), եթե Ադրբեջանը մանկապարտեզից սկսած հայատյացության քարոզ չտաներ: Ալտերնատիվ է պետք, օրինակ, չինական արհեստական բանականության համակարգի պրոյեկտի ներդրումն Իրանի միջոցով, որ Ադրբեջանից միակողմանի կախվածության մեջ չլինենք: 
    • Իրանի գործոնի հզորությամբ պայմանավորված՝ Ադրբեջանը, հնարավոր է՝ քայլ անելուց առաջ զգուշանա:

      • Տնտեսական էքսպանսիայի դեմ պայքարի ճանապարհը ոչ թե ներդրումների արգելումն է, այլ դրանց հավասարակշռումը:
      • Վստահ եմ՝ Ռուսաստանի համար Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի դերը չի նվազել, որովհետև Ռուսաստանի համար շատ կարևոր է իր ռազմական ներկայությունն այստեղ: Ի վերջո, TRIPP-ն ուրիշ բան չէ, քան Արևմուտքի՝ Ռուսաստանին ու Իրանին այս տարածաշրջանից դուրս մղելու փորձ, ու Ռուսաստանը դա գիտի: Պուտինն ասաց՝ դուք որոշեք, որովհետև ընդամենը դիվանագիտություն էր բանեցնում: Հայ-ռուսական հարաբերություններում հիմա գնում է բազար՝ դուք մեզ գազ եք տալիս, մենք էլ պահում ենք ձեր բազան՝ ձեզ համար արտոնյալ պայմաններով: Վստահ եմ՝ Ռուսաստանն իր բազան չի հանի, քանի դեռ չի ստեղծվել մի իրավիճակ, որը նրան կստիպի դա անել: Անգամ Փաշինյանն է իր խելքով հասկանում, որ եթե չկա այլընտրանքային անվտանգային համակարգ, դու տկլոր ես մնում թուրքական ագրեսիայի դեմ, եթե ռուսները գնան: Հիմա էլ է ծանր վիճակում, Ալիևի և Էրդողանի թաթի տակ, առանց ռուսների՝ ձևական Հայաստանի Հանրապետություն անունն էլ չի լինի:
      • Նիկոլի ուղեղին վերջապես հասել է, որ փոքր մոդուլային ատոմակայանները գոյություն չունեն, որովհետև այսօր կասկածներ էր հայտնում: Արդեն մի քանի դեպք է եղել, երբ ռուսների հանդիպելիս Ռոսատոմի տնօրենը ներկայացնում է ռուսական ատոմակայան կառուցելու առաջարկը, բացատրում է առավելությունները, որ՝ փող պետք չէ, մենք կդնենք, վառելիքի մատակարարումն ու անվտանգությունը լավագույնն է, բայց արդեն 4-րդ անգամ Նիկոլն ասում է՝ վա՜յ, ի՞նչ լավ բան է, մենք դա կդիտարկենք: Կա՛մ սա Նիկոլի ուղեղային պռավալն է, կա՛մ տարրական կռուտիտ: 4-րդ անգամ ռուսների առաջ նույն թատրոնն է սարքում: Նիկոլն իրականացնում է Հայաստանի ատոմային էներգետիկան ոչնչացնելու՝ ալիևյան ծրագիրը: 

      Հիշեցնեմ՝ Մեծամորի ատոմակայանը ժամանակին կոմունիստներն էին փակել, մենք ենք վերաբացել: Եվ երբ ուզում էինք վերաբացել, հատուկ օպերացիաներ իրականացվեցին, որ դրանից հրաժարվենք, բայց մենք չենք հրաժարվել ատոմակայանը վերաբացելու որոշումից: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է:

      • Տիգրանաշենի հանձնումը Զանգեզուրը Հայաստանից կտրելու ծրագիր է: Հայաստանին խեղդելու ռազմավարության առումով Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնվելիք 3 գյուղերը շատ կարևոր են, իսկ Արծվաշենի վերադարձը մեզ համար ոչ մի նշանակություն չունի: Ատելության այս պայմաններում Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 բաստիոն է ստեղծվում: Զորք էլ կբերեն, ու կլինի լարվածության կենտրոն, որը պրոբլեմատիկ է ոչ թե Ադրբեջանի, այլ մեզ համար: Նիկոլ Փաշինյանն ինչի՞ Ալիևին հրապարակայնորեն չի առաջարկում հավասարազոր փոխանակում՝ Արծվաշենը՝ քեզ, էդ 3 տարածքները՝ մեզ: Ինչո՞ւ սա չի դառնում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Երբ ասում է՝ խաղաղությունը հաստատված է՝ սուտ է: Նիկոլի ասածները բլեֆ են:

        • Հրանտ Բագրատյանը բյուջեի վերլուծությամբ ցույց է տալիս, որ ռազմական բյուջեի 8 միլիարդից երևում է միայն 2-ը: Մարդն ասում է՝ 6 միլիարդ դոլար ՔՊ-ն թալանել է, ո՞ւր է, ինչո՞ւ չեք ասում՝ ի՞նչ եք արել էդ 6 միլիարդը: 6 միլիարդը պակասում է, ո՞ւր է գնացել՝ տարբեր մախինացիաների ու ընտրակաշառքների է գնացել լավագույն դեպքում. եթե ոչ, ո՞ւր է: 
        • Պետք է Նիկոլին «ժմել» (սեղմել) պատին:

        Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>