Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թավշյա հեղափոխությունից» հետո տեղի ունեցած մի շարք ողբերգական իրադարձություններ և հասարակական մեծ հնչեղություն ստացած խորհրդավոր մահեր շարունակում են մնալ հանրության ու մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Պաշտոնական վարկածները, որոնք հիմնականում վերաբերում են «ինքնասպանությանը» կամ «սրտի անբավարարությանը», ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում, քանի որ դեպքերից շատերի պարագայում կյանքից հեռացած անձինք հանդիսանում էին պետական, քաղաքական կամ իրավապահ համակարգի կարևոր վկաներ և առանցքային դերակատարներ:

Այս թեմային, դեպքերի ժամանակագրությանն ու հնարավոր փոխկապակցվածություններին համապարփակ անդրադարձ է կատարել armtribunal.am կայքը՝ ներկայացնելով վերջին տարիներին արձանագրված առավել ուշագրավ դեպքերի վերլուծությունը:

Ժամանակագրական շարքում առաջին հնչեղ դեպքերից էր 2019 թվականի հունվարին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «լրտեսության» մեղադրանքով դատապարտված լրագրող Մհեր Եղիազարյանի մահը: Պաշտոնական վարկածով, նա մահացավ «սրտի սուր անբավարարությունից», սակայն իրավապաշտպանները պնդում էին, որ նա պատշաճ բժշկական օգնություն չի ստացել: Հատկանշական է, որ Եղիազարյանը հայտնի էր ուժային կառույցներում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների վերաբերյալ իր հետաքննություններով:

Նույն թվականի սեպտեմբերի 24-ին Բյուրականում գտնվող իր առանձնատանը գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: Թեև քրեական գործ հարուցվեց «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, հետագայում այն կարճվեց: Բազմամյա ծառայողական փորձ ունեցող նախկին պաշտոնյան հրաժեշտի գրություն չէր թողել, մինչդեռ նա 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր վկաներից մեկն էր:

Ուղիղ երկու ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Ռուսաստանում գտնվող իր մասնավոր գարեջրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց Երևանի ոստիկանության նախկին պետ Աշոտ Կարապետյանը: Պաշտոնական վարկածը դժբախտ պատահարն էր, սակայն Կարապետյանը 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման դեպքերի առանցքային վկաներից էր, իսկ նրա անվան շուրջ տարբեր քաղաքական լուրեր էին շրջանառվում:

Խորհրդավոր իրադարձությունները շարունակվեցին 2020 թվականի հունվարի 17-ին, երբ Երևանում հրազենային վնասվածքով հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, ինչը պաշտոնապես որակվեց որպես ինքնասպանություն: Կուտոյանը ղեկավարում էր ԱԱԾ-ն 2016-ի ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև 2018-ի «հեղափոխության» ընթացքում: Նույն տարվա հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի օրերին, մահացավ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, իշխանությունների սուր քննադատ Գուրգեն Եղիազարյանը, որը, կորոնավիրուսով վարակված լինելով, հրաժարվում էր հոսպիտալացումից՝ հայտարարելով իր կյանքին սպառնացող վտանգների մասին:

2020 թվականի նոյեմբերին անազատության մեջ կյանքից հեռացավ գեներալ Մանվել Գրիգորյանը, որի ձերբակալությունն ու դրան հաջորդած իրադարձությունները հանրային լուրջ երանգավորում էին ստացել: Նույն նոյեմբերյան իրադարձությունների գիշերը Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը կարճ ժամանակ անց հայտնաբերվեց մահացած կամրջի տակ, ինչը հասարակության շրջանում խորացրեց անորոշության ու վախի մթնոլորտը:

Բարձրաստիճան պաշտոնյաների մահվան դեպքերը շարունակվեցին նաև հետագայում: 2022 թվականի հունվարի 1-ին սրտի կաթվածից մահացավ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, որը Դուշանբեի հայտնի «վերելակային բանակցությունների» առանցքային վկան էր: Հատկանշական է, որ դրանից մոտ մեկ տարի առաջ նույնպիսի ախտորոշմամբ կյանքից հեռացել էր նաև ՊՊԾ նախկին ղեկավար Հրաչյա Հարությունյանը:

Ցուցակը լրացրին Արմեն Գրիգորյանի հանկարծամահությունը՝ անմիջապես դատարանի դահլիճում, դատավորների ու դատախազների աչքի առաջ, և ընդդիմադիր քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը սեփական տան բակում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ ընտրություններում տարած հաղթանակից հետո:

Այս բոլոր դեպքերը, համադրվելով մեկ ընդհանուր ժամանակագրության մեջ, հասարակության մեջ ձևավորում են լուրջ մտահոգություններ: Արձանագրված իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական ու իրավական լուրջ նշանակություն ունեցող գործերով առանցքային վկաներն ու դերակատարները հեռանում են կյանքից նախքան վերջնական ցուցմունքներ տալը, ինչը լրջագույն քննության և օբյեկտիվ գնահատականի կարիք ունի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>