Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց։ Նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ «արդարների» գործով դատական նիստը։
Երկու մեղադրյալի՝ Վահագն Չախալյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը քննվեց։
Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի պաշտպանները պահանջել էին քննության առարկա դարձնել Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը՝ հիմք ընդունելով նոր հանգամանքները, որոնք կապված էին Չախալյանի ընտանեկան բարդ վիճակի հետ։
«Վահագն Չախալյանն ազատությունից զրկված է1 տարի, 2ամիս և դատարանը այս ընթացքում թույլ չի տվել որևէ մեկի հետ շփվել։ Վահագն Չախարյանն ունի երեք երեխաներ, որից ուսանողի ուսումնական վարձը կազմում է տարեկան 1 միլիոնից ավելի, մյուս երկուսը դպրոցահասակ են և Քասախ գյուղից կինն է կարողանում բերել՝ սպասելով երկու հերթափոխ։ Հիմա 1 տարի 2ամիս ազատազրկված լինելով՝ արդյոք հնարավորություն չի՞ տրվելու Վահագն Չախալյանին իր ընտանիքի կարիքները հոգալու, իր երեխաների ձեռքը բռնելու,դպրոց տանելու»,- այսօր դատարանում հայտարարեց Վահագն Չախալյանի պաշտպանը։

