Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
«Այս ամենը նորից տեղավորվում է այս բռնապետական համակարգը կերտելու, ավելի խորացնելու իր գործելաոճի մեջ։ Այսինքն՝ դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի, ումից ինչը պետք է վերցնել կամ չվերցնել։ Վերջ։ Օրենք են ընդունել գույքի բռնագանձման հետ կապված, այդ գործերով կա դատական պրոցես։ Դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։
Ի՞նչ է նշանակում՝ երկրի առաջին դեմքը կանգնում է, ասում է՝ ով ինչպես պետք է ապրի։ Այնքան ակնհայտ է այս ամենի ոչ իրավական դրսևորումը, բռնապետական դրսևորումը, չգիտեմ՝ էլ ի՞նչ պետք է այդ մարդն անի, որ այն մարդիկ, ովքեր դեռ չեն հասկանում սա, հասկանան»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։

