Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր էն անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու ԱԱԾ-ականների գործողություններին։
Նրա խոսքով ներկա և նախկին որևէ «կոռուպցիոներ չպետք է պլստա»։
«Թող բոլորը տեսնեն, և հասկանան՝ վերջը ինչ է լինելու»,-ասաց նա՝ շարունակելով.
«Գագիկ Խաչատրյանի վաստակի տեր մարդուն պիտի ուղարկել Պալմա դե Մալյորկա հանգստի, բայց «Երևան» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ»,- ասաց փաշինյանը և հավելեց. «Հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ-ն տվյալ դեպքում վատ փոխարինող չի Պալմա դե Մայորկայի կուրորտներին»:
Աղբյուրը` Panorama.am

