Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ
3
«Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Պատերազմ Արցախում
«Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Ինստիտուցիոնալ ստի և հակապոպուլիզմի քաղաքագիտական 7 կետանոց ուղեցույց Գագիկ Ծառուկյան. Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ. Սաղաթելյան «Արցախի հարցը փակված չէ» Արցախի անկախությունը պատմության փոշիների տակ թաղված չէ, Արցախի անկախությունը սոսկ անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա. Արամ Առաջին Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը. Դանիելյան Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին․ «Հրապարակ»

Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն ընդգրկուն ռեպրեսիվ գործողությունները, այն ագրեսիվ քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ունեն մի քանի ենթաշերտ: Այդ ենթաշերտերից մեկն այն է, որ առաջիկայում լրջագույն զարգացումներ և իրադարձություններ են սպասվում: Ցավոք, վատ կամ անցանկալի իրադարձություններ: Ուզում ենք հուսալ, որ գոնե՝ ոչ ցնցումային: Բայց, ամեն պարագայում, դրանից տագնապն ու տագնապային տրամադրությունները չեն փարատվում:

Ժամանակին, օրինակ՝ 2018-ին, երբ շատերն ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են, որ Արցախն անխոչընդոտ հանձնեն, նիկոլականները, քպականներն ու նրանց քարոզիչները (այն ժամանակ նրանք անհամեմատ շատ էին) աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, թե՝ «էս ի՜նչ եք ասում...»: Պարզվեց՝ ճիշտ էին ասում. Փաշինյանը նույնիսկ գերակատարեց իր «պլանը»՝ բազմահազարամյա պատմության ընթացքում բնիկ հայկական Արցախն ամբողջապես հայաթափվեց: Հիմա ևս շատ-շատերը պնդում են, զգուշացնում են, որ շատ մեծ փորձությունների ու նաև ողբերգությունների նախաշեմին ենք, եթե ոչ՝ արդեն մասամբ գործընթացում ներքաշված:

Ի մի բերենք. բոլոր այն փուլերում, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը կատարել է ճակատագրական ու ցնցումային քայլեր, դրանց նախորդել են նկատելի քաղաքական, պետական գործիչների կալանավորումներ, մեղադրանքներ, հետապնդումներ, ձերբակալություններ, հաճախ՝ դրանք զուգորդվել են: Վերջին երկու տարիներին ռեպրեսիաների այդ ալիքը մեծապես տարածվել է նաև բարձրաստիճան հոգևորականության դեմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ:

Ու պատահական չէ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ընդհանրապես՝ մեծաթիվ հայ մարդկանց դիտարկումներն այս ամենի հետ կապված, այն է՝ Փաշինյանն ունի որոշակի ստանձնած պարտավորություններ Ադրբեջանի ու նաև Թուրքիայի առաջ: Ու այդ պարտավորությունները կատարելու ճանապարհին ձգտում է ամեն գնով մեկուսացնել ազգային, ընդդիմացող ուժերին: Ի լրումն՝ ռեպրեսիաները, սեփականության խլումները Փաշինյանը փորձում է հրամցնել որպես ինչոր կարծեցյալ «թալանի վերադարձ»: Սա, իհարկե, նրա փոքրացած ու սպեցիֆիկ ընտրազանգվածի կրքերին հագուրդ տալու համար է, բայցև՝ ակնհայտ ապօրինի սեփականախլումը, իրականացվող «բեսպրեդելը» ինչ-որ կերպ լեգիտիմացնելու նկատակով է հայտարարվում: Բա՛յց: «Միլիոնների ու թալանի» և դրա վերադարձի հարցն, իհարկե, այլ թեմա է, այլ ենթաշերտ, որին առաջիկայում առանձին կանդրադառնանք: Իսկ մինչ այդ պարզապես նկատենք. Փաշինյանն ու նրա ՔՊ-ն 8 տարուց ավելի է, ինչ իշխանության են: Ըստ որում՝ անսահմանափակ կամ բացարձակ իշխանություն ունեն, իրենց ենթակայության տակ են բոլոր ուժային մարմինները, դատարանները, դատախազությունը, քննչականը ու մնացած ամեն ինչը: Այսինքն, եթե որևէ «թալան» հայտնաբերած լինեին, 8 տարվա մեջ վերադարձրած կլինեին:

Կրկնենք՝ ամփոփելով. իրականությունն այն է, որ առաջիկա «զուլումներից» առաջ պարզապես մեկուսացվում են բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք հայկական, ազգային արժեքներն ու շահերը սպասարկողներ են ու կարող են խոչընդոտել ստանձնած պարտավորություններին, որոնք որևէ կերպ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի չեն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>