Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա
Եվ՛ ռուս, և՛ հայ երիտասարդները կարող են դեր խաղալ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեր երկրները բազմազգ են։ Ռուսաստանը բազմազգ է, և Հայաստանում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Հետևաբար, եկեք խոսենք երկու երկրների երիտասարդության մասին։ Նրանք կարող են հսկայական դեր խաղալ։ Նրանք, առաջին հերթին, կարող են նվիրված լինել մեր երկրների միջև խաղաղ համակեցությանը և բարեկամությանը, լավագույն հնարավոր հարաբերությունների զարգացմանը», -հայտարարեց Զախարովան՝ շարունակելով.
«Մեր երկրները պետք է ունենան հնարավոր լավագույն հարաբերությունները։ Դրանք պետք է լինեն ամենաբարձր մակարդակի վրա, նույնիսկ գերազանցելով պաշտոնապես նկարագրվածները։ Ինչո՞ւ։ Սա ունի պատմական նախապատմություն, դարավոր և մշակութային ընդհանրություններ, այդ թվում՝ կրոնական հայացքների մեջ»։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելեց, որ երկկողմ հարաբերություններն ունեն նաև ժամանակակից հիմք՝ երկու երկրների քաղաքացիների միջև ստեղծված հսկայական թվով ընտանիքներ։
«Ծնվել են սերունդներ, որոնք չեն առանձնանում երկու երկրների մշակույթներից և իրենց համարում են երկու ժողովուրդների, երկու մշակույթների զավակներ։ Սրանք հազարավոր մարդիկ են, ովքեր չեն կարող և չեն ուզում ասել, որ մեկ կամ մյուս երկիրը իրենց համար պակաս կարևոր է», - հայտարարեց Զախարովան։
Զախարովան կարծիք հայտնեց, որ այս մարդիկ չեն հասկանում, թե ինչու են կանգնած արհեստական ընտրության առաջ։
Այլ բաների շարքում դիվանագետը մատնանշեց երկու երկրների աշխարհագրական մոտիկությունը. սա կարևոր տրանսպորտային զարկերակ է իրենց ապրանքներն ու հնարավորությունները Ռուսաստան և Ռուսաստանի միջոցով առաջ մղելու համար։

