Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը
1
Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Ռոբերտ Քոչարյան «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամենաքաղաքական մարդուն` ամենաքաղաքական հոդվածը Փոքր մարդու սինդրոմը «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»

«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրի ներսում կալանավորումների շղթան շարունակվում է։ Կալանքի տակ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի տնային կալանքը պարբերաբար երկարաձգվում է։ Նույն կերպ՝ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանինը։ Ցավոք, գործիչների այս ցանկը կարելի է շարունակել. քաղբանտարկյալների պակաս Հայաստանում չկա։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը բավականին երկար ժամանակ ընթացքի մեջ էր, այդ պրոցեսը ծավալուն ընթացք էր ստացել։ Դեռևս նախընտրական շրջանից պարզ տեսնում էի, որ նման տեսարաններ են լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հստակ ցույց էր տվել, որ անելու է նման քայլեր։ Բոլորս ենք հիշում «կզցնելու եմ, պատերով եմ տալու, նստեցնելու եմ» բառամթերքը, որն ուղղակի կերպով ցույց էր տալիս՝ այս մարդը բավականին լուրջ է տրամադրված։ Ասում էր՝ «վերջ թավիշին, վենդետաներ են լինելու»։ Այս մարդն անկեղծորեն ասում է, որ այս բանը անելու եմ, մյուսը տալու եմ, այս մեկին պատժելու եմ, մյուսից խլելու եմ և այլն։ Այս շարքը շարունակելի է։ Ո՞ւմ դեմ են այս գործընթացները։ Սամվել Կարապետյանը մեծանուն հայ բարերար ու գործարար է, Գագիկ Ծառուկյանը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, Ռոբերտ Քոչարյանն Արցախի հաղթած նախագահն է, Արմեն Աշոտյանը կայացած քաղաքական գործիչ է, այս իշխանությունների ամենակոշտ քննադատներից մեկը։ Փորձեցին նաև հերթական տեսարանները ստանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ։ Օրեր առաջ նրան հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե այն դեպքում, երբ նշված գործով դատական գործընթաց կա։ Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել, նրանց ներկայությամբ նա իրեն կաշկանդված, կաղապարված է զգում, իրեն թվում է՝ բոլորն իրեն հետևում են, խոչընդոտում են, իր դժբախտությունների պատճառը նրանք են։ Փոքր ժամանակվա տրավմաներն իրենց զգալ են տալիս։ Փոքր ժամանակ, ասենք, հեծանիվ չի ունեցել, հիմա ամբողջ օրը հեծանիվ է քշում։ Հիմա նա փորձում է ազատվել իր բարդույթներից, իր համար պատմական գաղափարներից դուրս գալ։ Կամ կառավարության նիստից հետո ասուլիսի ժամանակ հարց է բարձրացնում, թե պետք է ճշտի՝ ով է ԱԱԾ-ից արտահոսք թույլ տվել, նրան աշխատանքից հեռացնելու է։ Իմ կարծիքով, դա անադեկվատ, իրականության և իր իրական իրավական լիազորությունները մի քանի անգամ գերազանցող անձնավորության հետ գործ ունենք։ Երբ ինչոր մեկն էլ հարցնի, թե դա ձեր լիազորությունների շրջանակո՞ւմ է, նա կասի՝ դա ուղիղ իմ ենթակայության տակ գտնվող կառույց է։ Նա դրա պատասխանն էլ ունի։ Նա տիեզերական գալակտիկայում եզակի մարդ է, որ բոլոր հարցերի պատասխաններն ունի, աշխարհում չկա հարց, որի պատասխանը նա չունենա։ Էական չէ, թե ինչ բովանդակությամբ կլինի այդ պատասխանը, բայց որ նա չի խուսափի այդ հարցից, դրանում կասկած չունեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովասափյանը։

Մի կողմից՝ նշվում է, որ այս գործողությունները նպատակ ունեն շեղելու մարդկանց ուշադրությունը առաջիկայում մեր երկրի շուրջ տեղի ունենալիք հերթական զարգացումներից, բայց մյուս կողմից, ըստ տարբեր կարծիքների, նա այս կերպ բավարարում է իր ընտրազանգվածի ցանկությունները։ «Նա պետք է հագուրդ տա այդ մարդկանց կրքերին, մոլուցքը պետք է բավարարի։ Հին Հռոմում գլադիատորական մարտերը կազմակերպում էին՝ մարդկանց արյան տեսարաններով հագեցնելու համար։ Պարբերաբար ասում է՝ մենք, որ մի տեղ ենք գնում, ասում են՝ ինչո՞ւ այս մարդուն չեք բռնել և այլն։ Պետք է նաև նշենք՝ կան մարդիկ, որոնք իրենց դժբախտությունների և չկայացած կյանքի մեղավոր են նշանակել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սարգսյանին և, առհասարակ, բոլոր-բոլորին։ Մարդը բիզնես է սկսել, իր անհեռատեսության, անփութության պատճառով կորցրել է իր ունեցվածքը, ասում է՝ Քոչարյանն ու Սերժն են մեղավոր։ Նրանց կարծիքով, եթե նախագահները լինեին Չերչիլը կամ Ռուզվելտը, իրենք ապրելու էին դրախտում։ Սա հասարակության մեջ մշտապես գոյություն ունեցող մոտիվ է, երբ նշանակվում են «մեղավորներ», բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Երբ ասում են՝ թալանել են, նման բան ասողներն իրենց կյանքում ոչ մի ունեցվածք չեն ունեցել, գործնականում իրենցից ինչ-որ բան թալանելն անհնարին է։ Սա հատուկ մշակված մեխանիզմ է նաև այն առումով, որ այս եռացող կաթսայի մեջ մեզ բոլորիս ավտոմատ հանեց 2026 թվի իրականությունից, գցեց հետ, հասցրեց 2018 թվական։ 2026 թվականի սեպտեմբերին ապրում ենք 2018 թվականի մայիսի տրամաբանության մեջ՝ թալան, կոռուպցիա, կաշառակերություն, նախկիններ, նորից նույն խոսակցություններն են։ Մարդկանց մի հատված էլ ասում է՝ իսկ անցնող ութ տարիներին ինչո՞ւ այս մարդկանց վերաբերյալ մեղադրական դատական ակտեր չկայացվեցին, եթե մեղավոր էին։ Բայց նա դրա արդարացումն էլ ունի։ Ասում է՝ ութ տարի սպասել է, որ այդ մարդիկ «մեղայականով» գան իր մոտ, ասեն, որ գողացել են։ Դե, նա «Նիկոլ բարեպաշտն» է, «Նիկոլ առաքինին»։ Նա մարդկանց ցույց է տալիս, որ բարի կամք է դրսևորել, բայց իրենք չարն են, վատն են, չեն ընկել, հիմա իրենց պետք է պատժի։ Մեկ այլ թատրոն է դատավորների հետ կապված պատմությունը։ Իր նշանակած դատավորների մասին ասում է, որ ծառայում են Սարգսյանին, Քոչարյանին։ Ասում է՝ չեմ խառնվում դատաիրավական համակարգի գործունեությանը, կարծես դատական համակարգի վերաբերյալ իր հայտնի տեքստերն ասում էին Հոլանդիայում կամ Ջոմոլունգմայի գագաթին»,-նկատում է մեր զրուցակիցը։

Փաշինյանը Ղրղըզստանում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Այսօր սպասվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այստեղ երկու քեյս կա։ Մեկն, ամենայն հավանականությամբ, կապված է Հայաստանում տնտեսական սարսափելի կոլապսային սկզբնախաղի հետ, երբ բոլոր փորձագետները, ոլորտային նեղ մասնագետները կանխատեսում են, որ առաջիկայում ուժեղ պայթյուններ են լինելու տնտեսության հետ կապված, քանի որ չկա գումար տնտեսության մեջ ներարկելու, ներդնելու համար, և ստիպված դիմում է նման տեսարանների, տարբեր մարդկանց ունեցվածքներից տարբեր կտորներով «բռնագանձումներ» է կատարում, «ապօրինի գույքի» մասին խոսում։ Չի բացառվում, որ գումարի ժամանակավոր աղբյուր ստեղծելու իմիտացիաներ են։ Մյուս կարևոր քեյսը ռուսների վրա թեմա «ծախելու», թեմա փաթեթավորելու օրակարգն է, որ հանձին Քոչարյանի, Ծառուկյանի՝ փորձի ռուսների հետ զրույցներ ունենալ։ Փորձ է արվելու ռուսների հետ որոշակի պարզաբանումներ, հստակեցումներ անելու՝ բա մեր կոնյակը, «Ջերմուկը», վարդերը, լոլիկը և այլն։ Ստեղծված բարդ, փակուղային իրավիճակում գուցե փորձի ինչ-որ վարիացիաներ կազմակերպել։ Չեմ բացառում դա ևս։ Քանի որ գագաթնաժողովում հիմնականում նաև տնտեսական բլոկի հարցեր են քննարկվելու, տնտեսական գծեր են գծվելու, չեն կարող չլինել հայ-ռուսական՝ ներկայումս բարդ հարաբերությունների մասին քննարկումներ, առավել ևս, որ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ։ Շատ խոսակցություններ գուցե լինեն կուլիսային ֆորմատով, բայց քննարկում, թերևս, պետք է սպասել, իսկ դրա հետագա զարգացումներն արդեն կերևան դեպքերի զարգացման դրսևորումներով»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>