Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նախորդ օրը ձերբակալել էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։
Ձերբակալման պատճառների, հարուցված քրեական վարույթի և այլ մանրամասների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում։

