Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան
«Ամեն առավոտ դիմավորում ենք հերթական գույժով, որը վերաբերում է մարդու իրավունքներին, մեր արժանապատվության հերթական ոտնահարմանը, Հայաստանի քաղաքական, սոցիալական, իրավական համակրգի դեգրադացիային»,- «Հայաստան 2026. իրավունքի վախճանը» խորագրով՝ Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Ներկայացնելով միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները՝ Գալստյանն ասաց, որ այդ միջազգային կազմակերպութունների անունից կարող է փաստել՝ այդ կառույցների ախտորոշումները փաստում են, որ Հայաստանը, հիբրիդային, կիսաազատ երկիր է։
«Սոցիալական և քաղաքացիական իրավունքների հանրագումարով Հայաստանը շարունակում է լինել 54-րդ տեղում, ճիշտ այն հորիզոնականում, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «նախկինների» ժամանակ էր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով.
«Հայաստանը մեկ անձի ձեռքում կենտրոնացած բռնատիրական համակարգի է վերածվում, և Հայաստանում վաղուց խաթարվել է սահմանադրական կարգը»։
Լիլիթ Գալստյանը նկատեց, որ նկատի ունի իշխանության թևերի միջև տարանջատման սկզբունքի խախտումը։
Պատգամավորի խոսքն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

