«Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» եւ դուրս եկավ հիմնական փուլ :
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով:
90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք վաստակեց, բայց 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիմայի հարվածը մրցակցի դարպասապահ Պոպեսկուն ետ մղեց: Մրցավարը վերախաղարկեց 11-մետրանոցը, այս անգամ Սանդրո Լիմայի հարվածը ռումինացի դարպասապահն էլի հետ մղեց, բայց ճիշտ իր դիմաց և միայն երկրորդ հարվածով «Արարատ-Արմենիայի» խաղացողը գրավեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» դարպասը:
Հատկանշական է, որ պատասխան հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում հայկական ակումբը գրեթե ոչ մի ծանրակշիռ հարված չկատարեց մրցակցի դարպասին: Ի հակառակ դրա, մրցակիցը բազմաթիվ ռեալ հնարավորություններ ունեցավ, բայց դրանց մեծ մաբսի դեպքում ուղղակի հրաշալի և անձնուրաց էր գործում դարպասապահ Բրավիմը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Ռումինիայում խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ գրանցեց հայկական ակումբային ֆուտբոլում եւ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:
Աղբյուր՝ News.am
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

