ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները:
«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։
Իրավական որոշակիության հիմնարար նորմերի անտեսման նմանատիպ դրսևորումներն անթույլատրելի են և վտանգում են պետականության հիմքերը։

