Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ, որտեղ իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին քրեական հետապնդումների, կալանավորումների և ճնշումների միջոցով։
Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ։ Սա վերաբերում է յուրաքանչյուրին, ով այսօր կամ վաղը կարող է ունենալ իշխանությանը հակառակ քաղաքական դիրքորոշում։
Այս ակցիան մեր հստակ քաղաքական ուղերձն է՝ Հայաստանում քաղաքական պայքարը պետք է ընթանա քաղաքական դաշտում, ոչ թե բանտերում և դատարաններում։
«Մայր Հայաստան»-ը կոչ է անում միավորվել բոլոր նրանց, ովքեր դեմ են քաղաքական բռնաճնշումներին և չեն ցանկանում ապրել վախի ու լռության մթնոլորտում։
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով՝ https://www.facebook.com/watch/live/?ref=notif&v=1994279971285652¬if_id=1787815137392873¬if_t=live_video
Մանրամասն՝ տեսանյութում, այս հղումով՝ https://www.facebook.com/watch/live/?ref=notif&v=1994279971285652¬if_id=1787815137392873¬if_t=live_video

