74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան
«Այս ամբիոնից երկու օր շարունակ դատական համակարգի դեմ տոտալ այն սպառնալիքները որ տեղում էր Նիկոլ Փաշինյանը, ուղղակի ահաբեկչությունից այն կողմ ուրիշ ձև չի կարելի կոչել»,- ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը նկատեց, որ երկու օր առաջ, երբ հրապարակվում էր Սամվել Կարապետյանի ելույթը Նիկոլ Փաշինյանը ԱԺ դահլիճում նստած SMS-ներ էր գրում։
Հիշեցնելով, որ պատգամավոր Լևոն Քաչրայանի արդարացի դիտարկմանը հետևել է ԱԺ ամբիոնից իրավապահ մարմիններին Փաշինյանի ուղիղ հրահանգնգավորումը՝ Մանուկյանը պատկերավոր ներկայացրեց հրահանգը. «Գլուխներդ պատով կտամ, եթե այս ամբիոնից հնչեցրածը դուք չիրականացնեք»։
Նա նկատեց, որ 8 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է բանտարկությունների և հետապնդումների և այս մեկն էլ կդիմակայի և նշեց, որ քոչարյանների ընտանիքը փախնող չէ, Ստեփանակերտի ռմբակոծությունների ժամանակ էլ չի լքել Արցախի մայրաքաղաքը։
Մանուկյանն ասաց, որ իր ապրած 57 տարիների ընթացքում շատ բան է տեսել Հայաստանում, բայց բոլոր ժամանակներում էլ դատական համակարգի այլանդակություն է տեսել, բայց նաև տեսել եմ ողնաշարով դատավորներ, այդ թվում իմ դատավորը, որը Սարիկ Մինասյանի հարազատ քեռին է, որը, հակառակ իշխանության բոլոր ճնշումնեին, դատավճռով Դաշնակցության դեմ որևէ մեղադրանք չառաջադրեց»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը, շարունակելով.
«Երեկ Ռուբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք, հայր, մայր և երկու քույրեր։ Քույրերից մեկը, որը երեք անչափահաս երեխաների միայնակ մայր է, դատավորն առանց աչքը թարթելու, հիշելով որ Նիկոլ Փաշինյանը գոռում էր, միանգամից որոշումը կայացնում է։ Տեսակցությունն էլ՝ միայն անչափահաս երեխաներին։ Պատկերացնում եք կանանց գաղութ և 8-9 տարեկան երեխան մտնում միայնակ քայլում է։ Կհակադարձեք՝ լավ տատին կպահի... Չէ, 74 տարեկան տատիին էլ են կալանք տալիս»։
Մանուկյանը տեղեկացրեց, որ աղջկան կալանք են տվել այն հիմքով, որ իբր 1998 թվականին 18 տարեկան աղջիկը այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին օժանդակել է «հանցագործություն» կատարելու մեջ։
«Դատավորը խելագարության միջնորդություն էլ կներկայացներ, որովհետը նա հիշում էր որ Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնից գոռում էր բոլորի վրա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և տեղեկացրեց, որ մյուս քրոջն էլ են տվել կալանք, իսկ աղջիկների հորը՝ տնային կալանք և հորդորեց պատկերացնել հոր վիճակը, որը նույնիսկ թոռներին չի կարաող այցելի։
Ըստ Մանուկյանի՝ այդպիսի բան ոչ թե անկախ Հայաստանի պատմությունում, այլև Խորհրդային Հայաստանում չի եղել։
Պատգամավորը նաև հայտարարեց, որ դատարանի բակում ոստիկանները «գետինն էին մտնում», ասում էին, որ չգրված օրենք կա, որ ընտանիքի երկու անդամի չեն բռնում։
«Մորը երկու աղջկա հետ տարել են կալանքի մի ՀԿ-ի բարձրաձայնում լկսել եք, տիկին Բաթոյան, խոսում եք կանանց իրավունների մասին»,- հարցրեց Մանուկյանը։
Աղբյուրը` Panorama.am

