Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի և նրա հետ կապված բիզնեսների նկատմամբ իշխանությունների գործողությունները քաղաքական հետապնդում են, և, հնարավոր է, քաղաքական հաշվեհարդար։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մենք Միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման և, կասեի նույնիսկ, հնարավոր է՝ քաղաքական հաշվեհարդարի հետ։ Մեր խմբակցությունն արդեն հայտնել է իր դիրքորոշումը։ Երեկ ակնհայտ էր, որ տեղի ունեցած միջադեպից հետո հենց հաջորդ առավոտյան նման գործողությունների իրականացումը ուղղակիորեն ցույց է տալիս, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է», — նշել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն իրավապահ համակարգի ուժին են դիմում իրենց քայլերին ուղղված քաղաքական արձագանքին բախվելուց հետո։

«Երբ իշխանությունները ստանում են համապատասխան հակազդեցություն, դիմում են իրենց իրավական ու իրավապահ համակարգի օգնությանը», — հայտարարել է պատգամավորը։

Աբրահամյանն անդրադարձել է նաև նախորդ օրը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և կառավարության ծրագրի քննարկմանը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովում պատշաճ վարքագծի կանոնները պահպանելու վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունը, ընդհանուր առմամբ, պահպանվել է, թեև առանց միջադեպերի չի անցել։

«Հարաբերականորեն կարելի է ասել, որ հարգալից վարքագծի կանոնները պահպանվում էին, եթե չհաշվենք մի քանի միջադեպեր, հատկապես երբ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել աշխարհիկ անունով։ Նման արտահայտություններ հնչել են նաև այսօր, ընդ որում՝ դրանցից մեկն ակնհայտորեն դուրս էր տարրական էթիկայի սահմաններից», — նշել է Աբրահամյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն գնահատական է տվել կառավարության ծրագրին՝ թե՛ իր քվեարկությամբ, թե՛ խմբակցության անունից պատգամավոր Գևորգ Կարապետյանի ելույթով։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նոր հետապնդում սկսվել՝ Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանություններն արդեն իսկ, ըստ էության, արել են համապատասխան հայտարարությունը։

«Կտեսնենք։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մինչ օրս՝ անցյալ տարվա հունիսի 17-ից, գտնվում կալանքի տակ։ Մենք հայտարարել ենք, որ պաշտպանում ենք Հայ Առաքելական Եկեղեցին, և վստահեցնում ենք՝ պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցին մեր ձևով», — ասել է պատգամավորը։

Լրագրողները նաև հարցրել են Աբրահամյանին, թե ինչպես է ընդդիմությունը մտադիր դիմակայել իշխանությունների աճող ճնշումներին, եթե խորհրդարանում Փաշինյանի ելույթներից հետո իրավապահ մարմինները գրեթե անմիջապես սկսում են գործել։

Պատգամավորի կարծիքով՝ տեղի ունեցողն առաջին հերթին վկայում է իշխանությունների թուլության մասին։

«Սա ավելի շատ վկայում է իշխանության թուլության մասին։ Իշխանություններն որպես մահակ են օգտագործում իրավապահ համակարգը, այն դեպքերում, երբ հասկանում են, որ չեն կարողանում քաղաքական դաշտում մրցակցել ընդդիմության հետ։ Այն, ինչ հիմա կատարվում է, դրա վառ ապացույցն է», — հայտարարել է Աբրահամյանը։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>