Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը
Հունիսի 7-ի ընտրություններում 49 տոկոս ձայն պլոկած, Հայաստանը համակենտրոնացման ճամբարի վերածած, Արցախը թուրքին հանձնած, հազարավոր հայ զինվորների գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը Աժ ամբիոնի մոտ նորից «հավասարակշռությունից դուրս եկավ»:
Ինչպես հաղորդում է 168.am-ը, Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կրկին հունից դուրս եկավ, հայտարարեց՝ բոլոր ընդդիմադիրները նստելու են։
«Այո՛, պտի նստեն, Ծառուկյան Գագիկն ու Քոչարյան Ռոբերտը պտի փող չունենան, որ կաշառք բաժանեն, սա իմ քաղաքական հանձնառությունն է, ու այն պետությունը, որ սա չի անի․․․ չի կարա չանի, սա իմ ասածը չի, սա Հայաստանի ժողովրդի ասածն է, փորձվի մեկը չանի»,- վրդովված հայտարարեց նա։
Փաշինյանը նաև սպառնաց, թե «մաֆիայի ժամանակները պրծել են», «ասել եմ կզզացնելու եմ, կզզացնելու եմ»։
--
Փաշինյանը, հնարավոր է, կարող է նաև բոլորին սպանելու հրաման տալ, և նրա ԱԱԾ-ականները ու մյուս կամակատարները, շատ հնարավոր է, այդ ապօրինությունն էլ կիրականացնեն, ի՞նչ է եղել, որ: Չէ՞ որ նրանք փողի համար ինչ ասես՝ կանեն:
Բայց:
Եթե նույնիսկ 100 անգամ էլ ձերբակալեն Ռոբերտ Քոչարյանին, նա պատմության մեջ կա ու կմնա որպես ճակատագրական պահին Արցախի ազատամարտում պատասխանատվությունն ստանձնած ու թուրքական հորդաների դեմ հաղթանակ տարած պետական գործիչ:
Իսկ Փաշինյանը, եթե 1000 անգամ էլ գոռգոռա ԱԺ ամբիոնից, միևնույն է, դարեդար հիշվելու է որպես Արցախը կործանման տարած, թշնամու առաջ չոքած, կապիտուլյացիա ստորագրած ու Հայաստանը թուրքի լծի տակ դրած, Արարատն ուրացած, Եկեղեցու դեմ դավեր նյութած, թուրք-ազերու դրոշը Կապանի ու Ջերմուկի գլխի սարերին դրած, երկիրը կոնցլագերի վերածած մեկը: Հա, ու հիշվելու է ոչ բարի խոսքերով, մեղմ ասած:

