Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ

Ժամանակն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ Ջոն Էվանս

The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում լույս է տեսել 2004–2006թթ․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի հոդվածը՝ «Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով։ Դեսպանը գրում է, որ չնայած չճանաչված լինելու հանգամանքին՝ Արցախը կառուցել է գործուն ժողովրդավարություն, որն ունակ է վարել միջպետական հարաբերություններ։ Էվանսի համոզմամբ՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունն ազգերի ընտանիք ընդունի Արցախը։ Դեսպանը հոդվածը սկսում է՝ պատմելով 451թ․ պարսկական կայսրության դեմ հայերի մղած պայքարի մասին ու նշում, որ չնայած պարտությանը՝ հայերը պահպանեցին իրենք քրիստոնեական հավատքը՝ այն համարելով հաղթանակ։ Հոդվածը կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև.

2018թ․ փոքր, բայց վճռական հայկական ժողովրդավարական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը, ինչպես հայերն են այն անվանում) գոյապայքար է մղում՝ դիմագրավելով ռազմական առումով գերակա մի ուժի, որը փորձում է ոչնչացնել նրան։ Պրոֆեսոր Օդրի Ալստադն Ադրբեջանի մասին իր վերջին հոդվածում չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը, սակայն պետք է դա աներ, քանի որ ճչանաչված այդ պետության քաղաքացիների բարդ դրությունը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է։

Այս շաբաթ ժողովրդավարական ճանապարհով ընտրված՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելելու է Վաշինգտոն։ Նա ընդունելության չի արժանանալու վարչակազմի կողմից, մասամաբ, որովհետև ԱՄՆ-ը լուռ է այն հարցում, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921թ․ Իոսիֆ Ստալինի ձեռքով։

Վաշինգտոնը չի ճանաչում Արցախը, իրականում դեռ ոչ մի երկիր չի ճանաչում, սակայն Սահակյանի նախորդը, որն այցելել էր Վաշինգտոն 1999-ին և 2002-ին, աշխատանքային հանդիպումներ էր ունեցել Պետքարտուղարության պաշտոնյաների հետ: Վաշինգտոնում կա Լեռնային Ղարաբաղի/ Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ։

Այս այցի շրջանակում Սահակյանը պետք է սահմանափակվի Կոնգրեսում կայանալիք հանդիպումներով և Ազգային շահերի կենտրոնում մասնավոր ճաշով։

Միացյալ Նահանգները Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ավելի քան 20 տարի է՝ միջնորդ է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վեճի կարգավորման գործընթացում։ Չնայած ԵԱՀԿ-ի հովանու ներքո այս բանակցությունները դեռ կարգավորման չեն հանգեցրել, Ղարաբաղի ժողովուրդը կառուցել է ծաղկուն ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի վրա։

[...]

2016թ․ ապրլյան պատերազմից հետո՝ հուլիսին, անձամբ եմ տեսել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն՝ չնայած աշխարհի կողմից չճանաչված լինելու հանգամանքին։

Նրանք ունեն Մոնտեվիդեոյի կոնվենցիայում ամրագրված՝ պետության բոլոր հատկանիշները, բացի վերջինից՝ միջպետական հարաբերություններ վարելու ունակությունից։ Իրականում ունակությունն էլ ունեն, սակայն զրկված են դրա հնարավորությունից։ Ադրբեջանը պատժում է յուրաքանչյուրի, ով այցելում է Ղարաբաղ առանց իր համաձայնության, ինչպես օրինակ, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն է, հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնը, Washington Post-ի սյունակագիր Դևիդ Իգնեյշսը և շատ ուրիշներ, ովքեր այժմ Բավքի «սև ցուցակում են»։ Ես ինքս եմ այդ ցանկում։

Վերջերս Բրյուսելում հավաքված միջազգային իրավունքի փորձագետների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ, որին կարելի է հղում անել միայն արտաքին սպառնալիքի դեպքում, այսինքն՝ պաշտպանելով պետությունը արտաքին սպառնալիքներից, այլ ոչ թե խոչընդոտել ներքին փոքրամասնության իրավունքների իրացմանը։

[...]

Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ Արցախը, ազգերի ընտանիք։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում նշեց Արցախի փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը, «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն»։

Արցախի ժողովուրդն ուզում է պարզապես ապրել խաղաղ և ազատ։ Չնայած Արցախի Հանրապետության կարգավիճակը վերջնականապես որոշված չէ՝ արցախցիներն ունեն և պետք է վայելեն նույն իրավունքները, ինչ մենք բոլորս և չպետք է մեկուսացվեն մարդկության կողմից։

Աղբյուրը՝ civilnet.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>