Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն
«Հայաստան» համակենտրոնացման ճամբարի ընթացիկ առօրյայից. այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում փաշինյանական ռեժիմի խմբակային շահերն սպասարկող «ԱԱԾ» գրությամբ շորերով անհայտ անձինք ներխուժել են ԱԺ հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն։ Առաջինն այս մասին հայտնել է նույն խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը․ «Ցուցումը լինում է ուղիղ ԱԺ ամբիոնից»,- նշել է նա։

