«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին
Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49 «Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան

Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Անցած 20 օրերին քննարկումներում շատ էր շոշափվում քաղաքական բանտարկյալների, քաղաքական հետապնդումների թեման ու ՔՊ–ի պատգամավորները հիմնականում ընդդիմանում էին, ասում էին՝ չկա նման բան Հայաստանում, բայց հենց նոր Նիկոլ Փաշինյանի ասածը քաղաքական հետապնդման, պատվեր իջացնելու դասական օրինակներից է դատարանների, քննչականների, մնացածի վրա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Եթե երկրի վարչապետը ասում է այս ինչը պետք է նստի, այս ինչը պետք է ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Բա պոզով-պոչո՞վ է այս պատվերը լինում, ափաշքյարա, օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։

Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզնից ուզում է այս, ես հավատում եմ, բայց նաև դա ինչի՞ է այդպես, որովհետև տարիներով եղած վատի վրա այնքան մեծ դոզա սուտ եք ավելացրել, բայց ձեզնից էլ պահանջում են, իսկ մեզնից գիտե՞ք ինչ են պահանջում։ Մեզ էլ ասում են՝ Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած, այդ պիղծ դավաճանը ինչի՞ է մինչև հիմա կարողանում լինել այդտեղ»,–ասաց նա։

Նիստը վարող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց Քոչարյանին չափավորել խոսքը։ Նա նաև նախազգուշացում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին. «Պիղծ դավաճանը հերդ ա» արտահայտության համար։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եկեք քաղաքական էմոցիան ճաշակները, գնահատականները թողնենք մի կողմ։ Դուք ինչի՞ եք միլիոնատեր, դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս, ձերն ա, գնում ես հարավ՝ ձերն ա, գնում ես արևմուտք՝ ձերն ա։

Լավ, ամեն ինչ դնենք մի կողմ, Դուք 10 տարի եղել եք իշխանություն, ես էլ արդեն ութ տարուց ավել վարչապետ եմ, ես ինչի միլիոնատեր չեմ, դուք ինչի եք միլիոնատեր, բացատրեք ինչի եք միլիոնատեր, այդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ։

Ու դուք ուզում եք ասեք, որ դուք պետք է ՀՀ–ում շարունակեք մնաք միլիոնատե՞ր, դդուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներին, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Ոնց ուզում եք, մեկնաբանեք, և դա ինձ համար քաղաքական խնդիր է, ոչ թե անձնական։

Իմ խնդիրը այն չի, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է, իմ խնդիրը այն է, որ ինչ-որ մեկը միլիոնատեր է մեր ժողովրդի հաշվին։ Դուք պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և այո դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»։ Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Թե ինչը, ում պետք է վերադարձվի, ժողովրդավարական երկրում պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը փաստացի։ Այն, ինչ դուք ասում եք, հակասում է այս ամեն ինչին։

Երբ դուք կանգնում եք երկրի ամենաբարձր ամբիոնում ու ասում եք՝ դու չես կարա ժառանգես, ու զուգահեռ գործ կա դատարանում, սա ուղիղ ճնշում է դատարանի վրա։

Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, էլ մարզպետներ կան, ում հետ կապված այնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա ձեր մոտ են ու իրենց հետ կապված դուք խնդիր չունեք, ուրեմն այս ամեն ինչը անձնավորված է, ու եթե իմ սաղ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ես հիմա այստեղ նստած չէի լինի, ես իմ համար հանգիստ ինչ-որ տեղ կլինեի, ունեցվածքը շուտվանից ծախած։ Այնպես որ դա չի այս ամեն ինչի մեջ մոտիվացիան լինելու, իսկ ձեր արածը հետագայում ինձ թվում է քրեական վարույթների նյութ է դառնալու»։

Վարչապետը մեջբերում արեց Նոր Կտակարանից. «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Հիմա ես ասում եմ՝ այն ինչ որ ես ձեզ ասեցի, ես այո, ձեզ դատում եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»։
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>